Փարաքարի համայնքապետի «կրիմինալ» թեկնածուն. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Mnews.am
Ըստ օգտատերի հրապարակած նյութի, կապույտ անդրավարտիքով անձը Փարաքարի նախկին համայնքապետի թեկնաԺու Դավիթ Մինասյանն է․
ՀՀ վարչական դատարանում երեկ գիշեր ավարտվել է 20.12.2021թ.-ին «Ապրելու երկիր» կուսակցության խմբակցության 10 ավագանու անդամների կողմից համայնքի ղեկավարի ընտրության մասին թիվ 1 որոշման վիճարկման գործով դատաքննությունը:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Դավիթ Մինասյան» դաշինքի երկրորդ համար Գոռ Սարիբեկյանը՝ հավելելով, որ վճիռը կհրապարակվի ս.թ. դեկտեմբերի 30-ին՝ ժամը 18:00-ին:
Հիշեցնենք, որ «Ապրելու երկիր» կուսակցությունը Փարաքարում 21 հոգանոց ավագանիում ստացել է 10 մանդատ, և նրանք պնդում են, որ 10 ձայնով իրենց թեկնածուն՝ Վալոդյա Գրիգորյանը, ընտրվել է համայնքի ղեկավար: Իսկ, ահա, ընտրություններին մասնակցած «Դավիթ Մինասյան» դաշինքն էլ պնդում է՝ ավագանու 11 ձայնով համայնքապետ է ընտրվել Դավիթ Մինասյանը (նրան ձայն էին տվել նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանու անդամները):
Մինասյան» դաշինքի պնդմամբ՝ «Ապրելու երկիր»-ն ընդմիջման պահին է կատարել համայնքապետի ընտրությունը, իրենք ներկա չեն եղել, իսկ 10 հոգանոց ավագանու նիստով արված նիստն օրինական չէ: «Ապրելու երկիր»-ն էլ հակառակն է պնդում, թե ներկա են եղել, և ամեն բան օրինական է:
Հաշված ժամեր են մնացել ՀՀ վարչական դատարանի կայացվելիք որոշմանը,թե ինչ որոշում կկայացնի դատարանը, թերևս պարզ չէ,մնում է հուսալ,որ իշխանությունը՝ ի դեմս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանու անդամների սթափ կգտնվեն և չեն աշխատի Փարաքարի նախկին համայնքապետի՝ «Դավիթ Մինասյան» դաշինքի, «կրիմինալ» թեկնածու՝ Դավիթ Մինասյանի հետ։
Այս դեպքերից հետո «Ապրելու երկիր» կուսակցությունը հանդես եկավ հայտարարությամբ՝ ասելով՝ պատրաստ է նոր ընտրությունների գնալ Փարաքարում։
Մանրամասներն՝ այստեղ
Տեսանյութում 65-ամյա վարորդին ծեծի ենթարկողներից մեկը՝ կապույտ «շորտերով» Դավիթ Մինասյանն է: