211652_close_icon
views-count1507 դիտում article-date 22:24 27-12-2021

«Փյունիկից» հեռացել են ակումբի երեք ֆուտբոլիստներ

Երևանի «Փյունիկից» հեռացել են ակումբի երեք ֆուտբոլիստներ։

Ինչպես տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը, երկկողմ համաձայնությամբ խզվել են պայմանագրերը դարպասապահ Սևակ Ասլանյանի, պաշտպան Սուրեն Հարությունյանի և հարձակվող Լազար Յովանովիչի հետ։

«Լազար Յովանովիչը «Փյունիկին» էր միացել 2021թ.-ի սեպտեմբերին: 28-ամյա սերբ ֆուտբոլիստը մեր թիմի կազմում անցկացրել է 6 խաղ:

Սևակ Ասլանյանը և Սուրեն Հարությունյանը հանդիսանում են «Փյունիկի» սաներ և մրցաշրջանի աշնանային հատվածում հանդես էին գալիս «Փյունիկ Ակադեմիայում»: Սևակ Ասլանյանը նաև 3 խաղ է անցկացրել «Փյունիկի» կազմում՝ Բարձրագույն խմբում իրա նորամուտը նշելով 2020թ.-ի հունիսին:

«Փյունիկ» ՖԱ-ն շնորհակալություն է հայտնում Լազար Յովանովիչին, Սևակ Ասլանյանին և Սուրեն Հարությունյանին` ցուցաբերած պրոֆեսիոնալիզմի համար և մաղթում հաջողություն հետագա կարիերայում»,- նշված է պաշտոնական հայտարարության մեջ։

Նմանատիպ նյութեր