211652_close_icon
views-count20198 դիտում article-date 15:51 27-12-2021

Ճանապարհի մերկասառույցի պատճառով Գեղարքունիքի մարզում բախվել են Hyundai-ն ու ВАЗ 217130–ը. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ դեկտեմբերի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը  11:00-ի սահմաններում Ձորագյուղ գյուղի 14-րդ փողոցում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ, 39-ամյա Վաղարշակ Ա.-ի վարած Hyundai մակնիշի և 34-ամյա Նարեկ Ս.-ի վարած ВАЗ 217130 մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Նարեկ Ս.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մարտունի» բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վաչագան Ոսկանյանի գլխավորությամբ:

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ  Ներսիկ Գրիգորյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները՝  Սևակ Սահակյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 36+
36+

Նմանատիպ նյութեր