211652_close_icon
views-count9778 դիտում article-date 12:28 04-04-2016

Սա պատերազմ է՝ առանց վերապահումների. ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյան

Այն, ինչ սկսվեց ապրիլի լույս 2–ի գիշերվանից և շարունակվում է, «Ռազմաքաղաքական ուսումնասիրությունների դպրոց»-ի կազմակերպիչ Կարեն Վրթանեսյանի գնահատմամբ` առանց վերապահումների պատերազմ է: «Իմ տվյալներով՝ մարտերը շարունակվում են թե՛ հարավում, թե՛ հյուսիս-արևելքում, ընդհանուր առմամբ, մեր կողմից տեղ-տեղ առաջխաղացում կա: Հակառակորդը շատ մեծ ծավալի կորուստներ է կրել, թեև հայկական կողմն էլ կորուստներ ունի»,- այսօր լրագրողների հտ անդիպմանը ներկայացրեց Կ. Վրթանեսյանը: Ըստ նրա, ադրբեջանական կորուստները բազմապատիկ են թե՛ զինուժի պաշտոնական տվյալներով և թե՛ մարդկային կորուստների առումով: Կարեն Վրթանեսյանը Ադրբեջանի գործելաոճը համեմատում է «Իսլամական պետության» հետ. նույն ահաբեկչական մոտեցումներն են: Ըստ որում, նաև տեղեկատվական դաշտում, երբհամացանցում տարածում են զինվորի կտրած գլխով նկարներ: Ռազմական փորձագետը հնարավոր է համարում թուրք հրահանգիչների մասնակցությունը ադրբեջանական կողմից առանձին գործողություններին: «Թե՛ ՌԴ-ն, թե՛ Բելառուսը չեզոք դիրք չեն կարող գրավել՝ հաշվի առնելով ՀԱՊԿ պայմանագիրը»,- կարծում է Կարեն Վրթանեսյանը և հավելում, որ մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանը պետք է քայլեր անի ԼՀՂ տարածքում վտանգված հայկական բնակչության համար, ինչպես Սիրիայի պարագայում:

Նմանատիպ նյութեր