5427 դիտում
17:37 26-12-2021
Արցախն արթնանում է նիկոլական թմբիրից. Ռուբեն Մելիքյան
Արցախն արթնանում է նիկոլական թմբիրից…
____________________________________________
Չարաբաստիկ սեպտեմբերի 27-ից օրեր առաջ ընկերոջս՝ Արգիշտի Կիվիրյանի հետ սրճում էինք։ Ասեցի՝ «սիրտս քաշում է Արցախ այցելել։ Կարողա՞ միասին գնանք»։ Ասեց՝ «ես էլ եմ ուզում գնալ։ Արի հենց վաղն էլ գնանք»։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:
«Հիշեցնեմ, որ այդ օրերին օդում կախված էր վերահաս պատերազմի տագնապը, իսկ նիկոլականներն ու նրանց հետ սրճող պսևդո-ընդդիմադիրները փորձում էին հանրությանը հանգստացնել, թե բա՝ ամեն ինչ լավ է։ Հանգիստ էղեք։
Մեկնեցինք։ Հենց հասանք Ստեփանակերտի Վերածնունդի հրապարակ, կայանեցինք մեքենան ու իջանք՝ «Արմենիա» հյուրանոցում սուրճ վայելելու՝ նկատեցի Արցախյան էլիտայի մի կարկառուն ներկայացուցչի։ Հեռվից ջերմ ողջունեցինք իրար ու մոտեցանք՝ բարևելու։ Ասեց՝ «Ռուբեն ջան, ո՞նց ես։ Լսիր, մի բան ասեմ, էլի։ Նիկոլին ինչի՞ ես տենց կպնում։ Մի քիչ ավելի մեղմ գրի, էլի, տնաշեն»։
Ապշեցի։ Վերահաս աղետից օրեր առաջ մարդիկ պաշտպանում էին իրենց դահիճին։ Եվ ումի՞ց։ Ինձնից։ Ինձնից, որ 2 տարի է՝ ինձ ճղում էի, որ սրա վերջը ահավոր է լինելու…
Այսօր արդեն արցախահայությունը կարծես վերագտնում է իր արժանապատվությունը։ Լավ է ուշ, քան երբեք։
ՀԳ. Հանուն արդարության ասեմ, որ երբ պատերազմի ժամանակ Արցախում էի, մի քանի արցախահայեր հատուկ ինձ մոտեցել են ու ներողություն են խնդրել՝ ինձ չլսելու ու նիկոլական «հովերով տարվելու» համար»:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
18451 դիտում
19:36 02-01-2021
Արշավիր Ղարամյան. Հայեր, թմբիրից զարթնել է պետք..., Արցախն այլևս Հայաստան չէ...
1622 դիտում
13:27 05-07-2022
Սեդա Սաֆարյանը Նիկոլական Սահմանադրական դատարանի խորհրդանիշն է. Ռուբեն Մելիքյան. News.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
970 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
997 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»