63228 դիտում
11:34 24-12-2021
Ճանապարհի մերկասառույցի պատճառով Կոտայքի մարզում Niva-ն բախվել է երկաթե արգելապատնեշին, Hyundai-ն էլ՝ Niva-ին. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ դեկտեմբերի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 07:40 –ի սահմաններում Սևան-Երևան ավտոճանապարհի 34.8-րդ կ հատվածում Երևանի բնակիչ, 26-ամյա Սերգեյ Ս.-ն իր վարած ВАЗ 2121 մակնիշի ավտոմեքենայով ճանապարհի մերկասառույցի պատճառվ բախվել է ճանապարհի աջակողմյան երկաթե արգելապատնեշին, ինչից հետո Գեղարքունիքի մարզի բնակիչ, 47-ամյա Արմեն Մ.- ն իր վարած Hyundai մակնիշի ավտոմեքենայով բախվել է Niva-ին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Hyundai-ի ուղևորներ, Գեղարքունիքի մարզի բնակիչներ, 70-ամյա Հակոբ Ա.-ն, 59-ամյա Գոռ Ն.-ն և 42-ամյա Արտյոմ Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Չարենցավան» բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ:
Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Արթուր Մինասյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Վթարի մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Տիգրան Բարսեղյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Չարենցավանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արտակ Ասատրյանի գլխավորությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 56+
56+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2029 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)