211652_close_icon
views-count1368 դիտում article-date 13:40 22-12-2021

Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում Քուվեյթի Պետության դեսպան Նաուաֆ Ալ-Էնեզիին

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Քուվեյթի Պետության արտակարգ և լիազոր դեսպան Նաուաֆ Ալ-Էնեզիին:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել հայ-քուվեյթական հարաբերությունների ներկա մակարդակի և զարգացման հեռանկարների շուրջ: Մասնավորապես նշվել է, որ երկու երկրները փոխգործակցության ներուժ ունեն բանկային, զբոսաշրջության և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում:

Անդրադարձ է եղել նաև տարածաշրջանային հարցերի:

Նմանատիպ նյութեր