1208 դիտում
10:32 17-12-2021
Առաջնային է նախապայմանների բացառումը․ «Հայաստանի Հանրապետություն»
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը կարեւոր նախադրյալ է տարածաշրջանում կայունության, համագործակցության զարգացման առումով, եւ դա կարող է լինել միայն ինքնիշխան երկրների միջեւ նույն հարթության վրա, առանց նախապայմանների սկիզբ դրվող գործընթացների միջոցով: Երկու երկրների հարաբերությունների հաստատումը պետք է առնվազն ողջունվի տարածաշրջանի պետությունների կողմից, քանի որ այն առաջին հերթին Հարավային Կովկասում ապակայունացնող ռիսկերի էական նվազում եւ հարեւան երկրների միջեւ տնտեսական հարաբերությունների սերտացում է ենթադրում: Հարեւան երկրների փակ սահմանները չեն կարող նպաստել տարածաշրջանի երկրների զարգացմանը, այդ պայմաններում նրանք սովորաբար միշտ էլ ինչ-որ բան կորցնում են:
Օրերս Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հաստատման մասին դրական ուղերձ հղեց նաեւ Ռուսաստանը: Վերջինս իր ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովայի միջոցով հայտնեց, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կնպաստի տարածաշրջանում ընդհանուր իրավիճակի առողջացմանը եւ վստահության ու բարիդրացիության մթնոլորտի ձեւավորմանը։ «Այս տեսանկյունից մենք ողջունում ենք հարաբերությունների կարգավորման խնդիրները քննարկելու համար երկկողմ երկխոսություն սկսելու Երեւանի եւ Անկարայի կողմից ցուցաբերված տրամադրվածությունը։ Այս նպատակների համար կողմերի կողմից հատուկ ներկայացուցիչների նշանակումը տրամաբանական եւ խելամիտ քայլ է՝ նման փոխադարձ ձգտումը զարգացնելու համար։ Մենք մեր կողմից պատրաստ ենք ամեն կերպ աջակցել այս գործընթացին…»,- հայտարարել էր ՌԴ ԱԳՆ-ի խոսնակը եւ հավելել, որ իր երկիրը կողջունի Հայաստանի ու Թուրքիայի ցանկացած քայլ, որը կօգնի փոխադարձ վստահության ձեւավորմանը, երկրների ու ժողովուրդների մերձեցմանը:
Հայաստան-Թուրքիա հարաբերություններ հաստատելու բանակցություններում նախապայմանների լեզվի բացառումն առաջնային է: Եթե Անկարան Ադրբեջանի հարցում նախապայմաններ առաջադրի, ապա հայկական կողմը ստիպված կլինի բարձրացնել 20-րդ դարի առաջին ցեղասպանության եւ արցախյան 44-օրյա պատերազմում Թուրքիայի դերակատարության հարցերը, ինչը կնշանակի հարաբերությունների հաստատման հերթական գործընթացը երկրորդ անգամ փակուղի տանել՝ այն էլ 21-րդ դարում»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
1083 դիտում
10:49 23-06-2022
Երեք սկզբունքներից մեկի բացառումը կարող է հանգեցնել անցանկալի հետեւանքների․ «Հայաստանի Հանրապետություն»
2695 դիտում
10:37 26-02-2020
Հայտնի է 10 առաջնային ռեկուլտիվացիայի ենթակա տարածքների ցանկը․ «Հայաստանի Հանրապետություն»
Այս բաժնից
640 դիտում
08:42 19-11-2024
Արդյո՞ք Հռոմի ստատուտին անդամակցությունը որևէ օգուտ է տալու Հայաստանին․ «Փաստ»
1033 դիտում
08:33 19-11-2024
Գնել Սանոսյանը Փաշինյանի հետ խնջույքի է մասնակցել, հետո դիմում գրել. «Ժողովուրդ»
1078 դիտում
22:11 16-11-2024
Ուզում ես ոչնչացնել հայերի ինքնությունը, զրկիր իրենց Արարատի ինքնության սիմվոլիզմից․ Էդուարդ Աբրահամյան