Երեք սկզբունքներից մեկի բացառումը կարող է հանգեցնել անցանկալի հետեւանքների․ «Հայաստանի Հանրապետություն»
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է․ «Արցախի ժողովրդի դեմ հրահրված ադրբեջանաթուրքական աննախադեպ ագրեսիան, որում ներգրավվեցին նաեւ ահաբեկչական կազմավորումների զինյալները, չլուծեց արցախյան հիմնահարցը: Պատմությունը փաստում է, որ նման խնդիրները պատերազմով հնարավոր չէ լուծել, եւ չի էլ լուծվելու երբեւէ: Արցախյան հիմնահարցի կարգավորումն այսօր անցնում է քաղաքական բանակցությունների փուլ, որտեղ միայն իրավական հիմքերի վրա միջազգայնորեն ընդունված նորմերին համապատասխան է հնարավոր լուծումներ գտնել:
Առաջիկայում Արցախի կարգավիճակի շուրջ անխուսափելիորեն սկսվելու են քաղաքական բանակցություններ, եւ սեղանի շուրջ նստողները պետք է պատրաստ լինեն քննարկելու երեք հիմնարար սկզբունքները՝ ազգերի ինքնորոշման, ուժի կիրառման բացառման եւ տարածքային ամբողջականության: Բանակցություններում վերոնշյալ երեք սկզբունքներից որեւէ մեկի բացառումը կնշանակի բանակցությունները փակուղի տանել, ինչն իր հերթին ենթադրում է հիմնահարցի չլուծված վիճակ եւ, ցավոք, կուրվագծի արցախյան հաջորդ ճակատամարտը»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։