4545 դիտում
18:51 16-12-2021
Հայկ Մարությանին է ներկայացվել Աջափնյակում 128 հա տարածքի վրա նախատեսվող բնակելի միկրոշրջանի կառուցման ծրագիրը
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հանդիպել է «ԴԵՖԱՆՍ ՀԱՈՒԶԻՆԳ ԻՆՎԵՍՏ» ընկերության ներկայացուցիչների հետ: Հանդիպման շրջանակում քաղաքապետին է ներկայացվել Աջափնյակ վարչական շրջանի Տիչինայի հ. 320 և 322 հասցեներում 128 հա տարածքի վրա նախատեսվող բնակելի միկրոշրջանի կառուցման ծրագրի ընթացքը: Նշվել է, որ մշակվել է միջազգային կարգի բիզնես ծրագիր, որը ենթադրում է շուրջ 2 մլրդ դոլարի ներդրում: Նախագիծն ամբողջությամբ կիրականացվի մի քանի փուլով:
Բնակելի համալիրներից բացի, տարածքում նախատեսված է դպրոցների, մանկապարտեզների կառուցում, ջրային մակերեսի ստեղծում, 11 հա կանաչ գոտու վրա անտառպուրակի հիմնում, որի աշխատանքներն, ի դեպ, արդեն մեկնարկել են:
Ընդգծելով քաղաքի համաչափ զարգացման անհրաժեշտությունը՝ Երևանի քաղաքապետը նշել է, որ համայնքը կարևորում է կառուցապատման նմանատիպ խոշոր ծրագրերի իրականացումը քաղաքի տարբեր վարչական շրջաններում: Միևնույն ժամանակ քաղաքապետ Մարությանը շեշտել է, որ համայնքը կանգնած է բոլոր այն ներդրողների ու կառուցապատողների կողքին, ովքեր քաղաքի բարեկարգմանը զուգահեռ լուծում են նաև ենթակառուցվածքային կարևոր խնդիրներ:

Նմանատիպ նյութեր
3949 դիտում
11:00 17-04-2020
Հայկ Մարությանին ներկայացվել է Հալաբյանին հարակից բնակելի համալիրի կառուցման առաջարկը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
295 դիտում
10:51 28-04-2024
Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ
370 դիտում
10:39 28-04-2024
Շիրակում ստեղծվել է շարժում՝ ի զորակցություն Տավուշի
310 դիտում
10:26 28-04-2024
Միևնույն է, դավաճանությունը չի ներվում․ ամեն քայլափոխի հիշեցնում և հիշեցնելու են․ Արտակ Զաքարյան