211652_close_icon
views-count1183 դիտում article-date 16:50 16-12-2021

ԵՄ-Հայաստան ՓՄՁ հիմնադրամը կստանա լրացուցիչ ֆինասական միջոցներ

ՎԶԵԲ-ը և ԵՄ-ն աջակցում են Ամբեր Կապիտալ Արմենիային ավելացնելու բաժնետիրական ներդրումները Հայաստանում:
-  ԵՄ-Հայաստան ՓՄՁ հիմնադրամը լրացուցիչ միջոցներ է ներգրավել հայկական ՓՄՁ-ներին աջակցելու համար
-     Հավելյալ ֆինանսավորումը կօգնի խթանել բաժնետիրական ներդրումները Հայաստանի մասնավոր հատվածում
-   ՎԶԵԲ-ը և ԵՄ-ն ակնկալում են, որ լրացուցիչ ներդրումները կամրապնդեն տնտեսական զարգացումը

Մասնավոր բաժնետիրական ներդրումներ կատարող ԵՄ-Հայաստան ՓՄՁ հիմնադրամը, որը  կառավարվում է Ամբեր Կապիտալ Արմենիայի կողմից և աջակցվում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) ու Եվրոպական միության (ԵՄ) կողմից, լրացուցիչ ֆինանսավորում կստանա մի շարք գործընկերներից՝ հասցնելով իր կապիտալի չափը 50 մլն ԱՄՆ դոլարի։ Հիմնադրամն իր գործունեությունը սկսել է 2020 թվականի հունվարին՝ ԵՄ-ի, ՎԶԵԲ-ի, Ամունդի Ակբա Ասեթ Մենեջմենթի, Հրայր և Աննա Հովնանյան հիմնադրամի և Ամբեր Կապիտալ Արմենիայի ներդրումային թիմի ֆինասնավորմամբ։

Այնուհետև այն լրացուցիչ կապիտալ է ներգրավել Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդից, Ց-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիայից, Ձեռնարկատիրական զարգացման նիդերլանդական բանկից (FMO) և Հայաստանի Հանրապետության կառավարությունից: Հիմնադրամը նպատակ ունի դառնալ Հայաստանում առաջատար կապիտալ ներդրող:

Իր ներդրումների միջոցով այն կձգտի խթանել փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) մրցունակությունը տեղական շուկայում՝ աջակցելով վերջիններիս կորպորատիվ կառավարման ու թափանցիկության բարելավմանը և բիզնեսի միջազգայնացմանը, միաժամանակ դրական և կայուն ազդեցություն ունենալով երկրի տնտեսության վրա: Հիմնադրամը ներկայումս ուսումնասիրում է տարբեր ներդրումային հնարավորություններ Հայաստանի տնտեսության համար ռազմավարական ճյուղերում, այդ թվում՝ վերականգնվող էներգիայի, տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, արտադրության, զբոսաշրջության, առողջապահության և տեքստիլի ոլորտներում:

Այն մինչ օրս կատարել է երկու ներդրում՝ տրամադրելով կապիտալ և նպաստելով կառավարման ստանդարտների և ֆինանսական հաշվետվությունների բարելավմանը: Հիմնադրամը սերտորեն համագործակցում է ԵՄ կողմից աջակցվող ՎԶԵԲ-ի՝ «Խորհրդատվություն փոքր բիզնեսի համար» ծրագրի հետ, որի նպատակն է բարձրացնել ՓՄՁ-ների ներդրումային պատրաստվածությունը և խթանել նրանց մրցունակությունը:

Ակնկալվում է, որ հիմնադրամի ներդրումները կնպաստեն ներդրում ստացած ընկերությունների կայուն աճին, արդյունավետության բարձրացմանը, ֆինասնական լծակի օպտիմալացմանը և տոկոսադրույքների նվազմանը: Սպասվում է, որ հիմնադրամի ներգրավվածությունը, ընկերությունների զարգացմանը զուգահեռ, նաև կնպաստի տեղական կապիտալի շուկաների զարգացմանը՝ ներմուծելով այնպիսի ցուցակման նախադրյալներ, ինչպիսիք են աուդիտ անցած ֆինանսական հաշվետվությունները և կորպորատիվ կառավարման ստանդարտները:

Նմանատիպ նյութեր