4997 դիտում
14:15 28-06-2018
ՓՄՁ-ն ունի պաշտպանության կարիք․ կառավարությունը արդյունավետ միջոցներ է ձեռնարկելու. Նիկոլ Փաշինյան
Կառավարությունն այսօրվա նիստում բացասական եզրակացություն տվեց Ազգային ժողովի «Ծառուկյան» դաշինք խմբակցության պատգամավորների ներկայացրած «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաuտանի Հանրապետության oրենքում լրացումներ կատարելու մաuին» նախագծին:
Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը նշեց, որ կառավարությունը տնտեսավարող սուբյեկտների համար մրցակցային հավասար պայմանների, ինչպես նաև փոքր ու միջին բիզնեսի աջակցության գաղափարներն ընդունելի է համարում, դրանք համապատասխանում են տվյալ ոլորտում կառավարության որդեգրած քաղաքականությանը, սակայն նախագծում առկա են որոշ կարգավորումներ, որոնք լրացուցիչ քննարկման, վերանայման, հստակեցման և խմբագրման կարիք ունեն: Դրանք վերաբերում են առևտրային ցանցերի բնորոշմանը, առևտրային օբյեկտների տեսակների ցանկում առևտրային ցանցերն ավելացնելուն, առևտրի օբյեկտներում ներմուծող և մեծածախ առևտուր իրականացնող իրավաբանական անձանց մանրածախ առևտուր իրականացնելու սահմանափակմանը և այլն»,- ասաց Մինասյանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այս հարցը առաջնահերթություն է փոքր և միջին բիզնեսի աջակցման գործընթացի շրջանակում:
«Փոքր և միջին բիզնեսը ՀՀ-ում ունի լուրջ պաշտպանվածության կարիք և կառավարությունը միջոցներ է ձեռնարկելու դրա համար, ամեն ինչ անելու է, որ միջոցները լինեն արդյունավետ: Դա միանշանակ է, և բոլորս այդ հարցում համաձայն ենք»,- ասաց վարչապետը:
Միաժամանակ, կառավարության ղեկավարը կարևորեց քննարկումներում ՓՄՁ-ների ներկայացուցիչների մասնակցության ապահովումը: «Պետք է իրենք էլ դառնան այդ պրոցեսի օրգանական մասը, որպեսզի, ի վերջո, հանրության բոլոր շերտերը տեսնեն, որ իրենք որոշումների կայացմանը մասնակցելու և որոշումների կայացման վրա ազդելու իրական հնարավորություն ունեն»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2251 դիտում
21:21 09-01-2025
Անհասցե թփի տակ ծնվածը չի կարող Հայրենիք ու Հայրենիքի կորուստ ընկալել․ Կարին Տոնոյան
997 դիտում
20:25 09-01-2025
Կալիֆոռնիայում հրդեհների հետևանքով զոհվածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան. ԱԳՆ
841 դիտում
20:00 09-01-2025
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են