5366 դիտում
10:12 16-12-2021
Թուրքիան պատրա՞ստ է առանց նախապայմանների հարաբերություններ հաստատել․ «168 ժամ»
«168 ժամ» թերթը գրում է․ «Հայ-թուրքական հարաբերությունների հաստատումն ինքնին դրական գործընթաց է, քանի որ պարզ է՝ շատ ավելի լավ է ապրել հարևան երկրի հետ հաշտ ու բաց սահմաններով, քան թշնամանքի ու փակ սահմանների պայմաններում։ Բայց այդ հնարավորությունն իր մեջ պարունակում է նաև սպառնալիքներ, որովհետև չափազանց կարևոր է գինը, որը Հայաստանը կարող է վճարել այդ հնարավորության դիմաց։
Հայաստանը հերթապահ հայտարարություններ է անում առանց նախապայմանների հարաբերությունների հաստատման մասին։ Բայց դա կարող է լինել միայն հրապարակային մտավարժանք։ Շատ կարևոր է հարցի պատասխանը՝ արդյոք Թուրքիան պատրա՞ստ է առանց նախապայմանների հարաբերություններ հաստատել։ Պատասխանը, ցավոք, բացասական է։ Հատկապես, որ արցախյան վերջին պատերազմից հետո Թուրքիան ու Ադրբեջանը գրեթե բոլոր ուղղություններով առաջադրել են իրենց նախապայմանները, որոնք գրեթե ամբողջությամբ բավարարվել են Հայաստանի կողմից, վերջին ամենացայտուն օրինակը թուրք-ադրբեջանական համատեղ նախաձեռնություն համարվող «3+2» ձևաչափով բանակցություններին Հայաստանի մասնակցությունն էր։
Այսինքն՝ Թուրքիան տեսնում է, որ գործ ունի Հայաստանի այնպիսի իշխանության հետ, որը գործնականում պատրաստ է բավարարելու ցանկացած նախապայման՝ հանուն «խաղաղության դարաշրջանի»»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
3765 դիտում
13:09 31-07-2018
Հայաստանը Թուրքիայի կողմից առանց նախապայմանների հարաբերություններ հաստատելու ազդակներ չի ստացել
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3235 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2248 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը