3765 դիտում
13:09 31-07-2018
Հայաստանը Թուրքիայի կողմից առանց նախապայմանների հարաբերություններ հաստատելու ազդակներ չի ստացել
Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերություններ հաստատելու պատրաստակամությունն ամրագրված է Հայաստանի նոր կառավարության ծրագրում, որը հաստատվել է Ազգային ժողովի կողմից: «[url=https://armenpress.am/arm/news/942256.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ, այս մասին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Հայաստանը կնախաձեռնի Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման գործընթաց:
Լրագրողի դիտարկմանը, թե թուրքական մամուլի բավականին բուռն արձագանքեց Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու պատրաստակամության մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը՝ Բալայանն ասաց. «Մամուլում արձագանքներին ծանոթ ենք, հետևում ենք, բայց Թուրքիան այն երկիրը չէ, որտեղ մամուլի արձագանքներով քաղաքականություն է իրականացվում»:
ԱԳՆ խոսնակը նշեց, որ եթե թուրքական իշխանությունները համապատասխան ազդակներ ուղարկեն, որ նրանք պատրաստ են առանց նախապայմանների հարաբերություններ հաստատել, հայկական կողմը կդիտարկի այդ ազդակները: «Այս պահի դրությամբ մենք թուրքական իշխանություններից ազդակներ չունենք: Հակառակը, դուք ինքներդ հետևել եք Թուրքիայի նախագահի այցին Ադրբեջան, նախորդ շաբաթ Թուրքիայի արտգործնախարարի այցին Ադրբեջան, այնտեղ հնչած հայտարարությունները լրիվ հակառակն են ասում: Այսինքն, որևէ ազդակ, ակնարկ կամ ուղերձ, թե Թուրքիայի իշխանությունները պատրաստ են առանց նախապայմանների հարաբերություններ հաստատել, սահմանը բացել, մենք չունենք»,-ասաց Տիգրան Բալայանը:
Նմանատիպ նյութեր
5363 դիտում
10:12 16-12-2021
Թուրքիան պատրա՞ստ է առանց նախապայմանների հարաբերություններ հաստատել․ «168 ժամ»
Այս բաժնից
544 դիտում
13:00 23-12-2024
Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է «Ավան» մասնաճյուղը
958 դիտում
10:14 23-12-2024
Գործարկվել է Երևանի հանրային տրանսպորտի միասնական տոմսային համակարգի կայքը․ Ավինյան