211652_close_icon
views-count1294 դիտում article-date 20:44 15-12-2021

Օբամեյանգը ձմռանը կարող է տեղափոխվել «Բարսելոնա»

Գաբոնցի հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը կարող է հեռանալ «Արսենալից»: 32-ամյա ֆուտբոլիստի հարաբերությունները ակումբի հետ փչացել են: Նրան զրկել են «Արսենալի» ավագի թևկապից, քանի որ նա Ֆրանսիայից ավելի ուշ էր վերադարձել, քան՝ խոստացել էր: Այժմ Օբամեյանգին ձմռանը կարող են տրանսֆերի հանել:
 
«Բարսայի» համար Օբամեյանգը հարձակման գիծն ուժեղացնելու տարբերակներից մեկն է: Կատալոնացիները նաև դիմել են «Չելսիին»՝ Տիմո Վերների հարցով, ինչպես նաև բանակցություններ վարել «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Էդինսոն Կավանիի համար:
 
Այս մրցաշրջանում Օբամեյանգը ԱՊԼ-ի 14 խաղում դարձել է 4 գոլի հեղինակ:

Նմանատիպ նյութեր