211652_close_icon
views-count1336 դիտում article-date 23:59 11-11-2021

Սաուլը ձմռանը կարող է տեղափոխվել «Բարսելոնա»

«Ատլետիկոյի» կիսապաշտպան Սաուլ Նյիգեսը, որը ներկայումս վարձակալությամբ հանդես է գալիս «Չելսիում», կարող է դառնալ «Բարսելոնայի» խաղացող:
 
26-ամյա կիսապաշտպանը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է տեղափոխվել «Բարսա»:
 
Հիշեցնենք, որ այս ամռանը Սաուլն արդեն կարող էր հայտնվել «Բարսելոնայում»: Նրա կարող էր ընդգրկվել Անտուան Գրիզմանի՝ «Ատլետիկո» տեղափոխության հետ կապված գործարքում:
 
Իսպանացին այս մրցաշրջանում «Չելսիի» կազմում ընդամենը 238 րոպե է խաղացել: Նշվում է, որ անգլիական ակումբը պատրաստ է ձմռանը նրան վերադարձնել «Ատլետիկո», սակայն վարձակալության պայմանագրում նման կետ չկա:

Նմանատիպ նյութեր