1232 դիտում
21:58 15-12-2021
ՄԱԿ-ը և նրա մարմինները պետք է անարգել հասանելիություն ունենան կարիքավոր մարդկանց. Արմեն Ղազարյան
Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը մասնակցել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի կողմից կազմակերպված բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպմանը:
Այս մասին հայտնում է Հայաստանի Միգրացիոն ծառայությունը: Արմեն Ղազարյանն իր խոսքում անդրադարձել է զանգվածային տեղահանության մարտահրավերներին, որոնց Հայաստանը բախվել է ինչպես 1988-1992 թթ-ին՝ Ադրբեջանում իրականացված էթնիկ զտումների հետևանքով, այնպես էլ 2020 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով, երբ ավելի քան 91 հազար անձ տեղահանվեց:
«Մենք շարունակական ջանքեր ենք գործադրում՝ Փախստականների գլոբալ ֆորումի նպատակներին հասնելու ուղղությամբ»,- նշել է Ղազարյանը՝ ներկայացնելով 2020 թվականին մեկնարկած բնակապահովման ծրագիրը փախստականների համար։ Նա նաև շեշտել է, որ արդեն ավելի քան 250 բնակարանի գնման վկայականներ են հանձնվել շահառուներին, որոնցից ավելի քան 150-ն արդեն գնել են իրենց բնակարանները: Արմեն Ղազարյանը անդրադարձել է նաև Սիրիայից դեպի Հայաստան արձանագրված մոտ 22 հազարանոց ներհոսքին՝ նշելով, որ Հայաստանը մեկ շնչի հաշվով Սիրիայի տեղահանված քաղաքացիների ընդունման թվով երրորդ տեղում է Եվրոպայում:
«Հայաստանը հավատացած է, որ ՄԱԿ-ը և նրա մարմինները պետք է ունենան անվերապահ, անկաշկանդ և անարգել հասանելիություն կարիքավոր մարդկանց, որտեղ էլ որ նրանք լինեն և բոլոր հանգամանքներում: Մարդասիրական օգնության համատեքստում ոչ մի կերպ չպետք է խախտվեն տուժած մարդկանց իրավունքները, նրանց անվտանգությունն ու արժանապատվությունը կամ խտրականություն դրսևորվի ծագման, լեզվի, կրոնի, քաղաքական կամ այլ կարծիքի, ազգային կամ սոցիալական ծագման կամ այլ կարգավիճակի պատճառով»,-եզրափակել է Արմեն Ղազարյանը:

Նմանատիպ նյութեր
2348 դիտում
17:00 05-08-2023
Մխիթարյանը կոչ է արել անարգել հասանելիություն ապահովել Լաչինի միջանցքով
1132 դիտում
15:04 28-01-2024
Քաթարը մտադիր է Իրանին հասանելիություն տալ իր բանկերում գտնվող նրա միջոցներին
Այս բաժնից
607 դիտում
18:32 09-01-2025
Սինգապուրում Հայաստանի նորանշանակ պատվավոր հյուպատոսի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
910 դիտում
18:21 09-01-2025
Վարչապետ Փաշինյանն ընդունել է ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին