211652_close_icon
views-count162437 դիտում article-date 14:53 15-12-2021

Ողբերգական դեպք Արմավիրի մարզում. 07-ը բախվել է 2 Nissan-ների. կա 1 զոհ, 1 վիրավոր. ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը հանկարծամահ է եղել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 15-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 14:50-ի սահմաններում  ВАЗ 2107  մակնիշի ավտոմեքենան Երևան-Արմավիր ավտոճանապարհի 12-րդ կմ հատվածում ՝ Փարաքար գյուղի  վարչական տարածքում, բախվել է կայանված Nissan X-Trail մակնիշի ավտոմեքենային, ապա առաջ ընթացել և բախվել Nissan Elgrand մակնիշի ավտոմեքենային:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով  07-ի վարորդը տեղում մահացել է, իսկ նրա  անչափահաս ուղևորին «Վաղարշապատ» բժշկական կենտրոն է տեղափոխել ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանը:

Դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները ավտոմեքենայից  դուրս են բերել դին և մոտեցրել օպերատիվորեն ժամանած «Վաղարշապատ» բժշկական կենտրոնի դի տեղափոխող ավտոմեքենային:

Դեպքի վայր են ժամանել  ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանն ու նույն գումարտակի  1-ին վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանը:

Ժամանել են նաև ոստիկանության Վաղարշապատի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչ  Վանիկ Չովուշյանն ու տեսուչ Ալբերտ Ղազարյանը: Վերջիններս սահմանազատել են տարածքը:

Վթարի մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ   Միհրան Միրզոյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին, որտեղից ժամանել է  քննչական խումբը՝  բաժնի պետ Դավիթ Բարոյանի,  բաժնի պետի տեղակալ Գևորգ Գաբրիելյանի  գլխավորությամբ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, այդ թվում՝ մահացածի, և վիրավորի ինքնությունը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի           
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 102+
102+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր