211652_close_icon
views-count1000 դիտում article-date 16:35 13-12-2021

«Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի կունենա «Պոետի սերը» խորագրով համերգ

Դեկտեմբերի 22-ին, ժամը 19:00-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի կունենա «Պոետի սերը» խորագրով համերգ։

Կհնչեն Ռոբերտ Շումանի «Պոետի սերը» երգաշարն՝ ըստ Հայնրիխ Հայնեի պոեմի, Կլարա Շումանի թ․ 17 Էքսպրոմտը, ինչպես նաև Ալեքսանդր Սպենդիարյանի, Ռոմանոս Մելիքյանի և Նիկոլ Գալանտերյանի ստեղծագործությունները։ Որպես մենակատար հանդես կգա Ասատուր Բալջյան (բարիտոն), կոնցերտմայստեր՝ Կատարինե Հովսեփյան (դաշնամուր)։

Նշենք, որ համերգը յուրահատուկ է նրանով, որ «Պոետի սերը» երգաշարն ամբողջական տարբերակով հազվադեպ է հնչում Հայաստանում։

Ասատուր Բալջյանը  2008 թ․ արժանացել է ՀՀ նախագահի մրցանակի տարվա լավագույն երգիչ անվանակարգում։

2012-ին ճանաչվել է Ամենամյա Վիտենբերգյան երաժշտական խաղերի հաղթող (Գերմանիա): Վարպետության դասեր է անցել Շվեյցարիայում, Իսրայելում, Հայաստանում և այլ երկրներում։
Եղել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երգչախմբի և Ազգային օպերային թատրոնի մենակատար։
 
 
 
 

Նմանատիպ նյութեր