211652_close_icon
views-count2732 դիտում article-date 18:52 12-12-2021

Քո նպատակը ոչ թե պետական ինստիտուտների ստեղծումն է, այլ եղածն ավերելն ու ոչնչացնելը, Հակոբ Ճաղարյան

Նիկոլն ու պետական ինստիտուտները

Երեկվանից մտածում եմ` ի՞նչ ձևաչափով անդրադառնամ Պետական Ինստիտուտների կայացման մասին` տիեզերական ստախոս դատարկաբանի գրառմանը, ինչի մասին տեղեկացնում է մամուլը:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել ՀՀ վարչապետի՝ ավիացիայի գծով նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա ֆեյսբուքյան գրառմանը:

«Որոշեցի առ այժմ էս գրառումով.

2019 թ. Ապրիլին ներկայացրել եմ մասնագետների խմբի կողմից պատրաստած, ՀՀ Քաղաքացիական Ավիացիայի զարգացման Հայեցակարգը: Որտեղ կետ-առ-կետ նշված է Կառավարության դիրքորոշումից մինչ լիակատար իրագործումը` պետական ինստիտուտների ձևավորումով, անելիքներով, ձևերով, տեղական և միջազգային օրենքներով... Ավիացիոն Համակարգի ստեղծումն ու կառավարումը:

Պետական ինստիտուտի ստեղծման հայեցակարգը, ինչպես նաև տեղական` մասամբ պետական ավիաընկերության կազմակերպման նախագիծը, 8-12 նորագույն A-220 օդանավերով, արտադրողի հետ համաձայնեցրած պայմանագրով, շահագործման շուկայով, ամեն ուղևորի հաշվարկով, ներդրումների աղբյուրներով, շահույթով ու զարգացման ծրագրերով.... տորպեդահարվեցին ի օգուտ «լՕքԱստ» (ըստ ավիացիայի «հրաշքի» փիառանոնսի) ընկերություններ հրավերի:

Ստում ես քաղաքացի Փաշինյան, ինչպես քո պաշտոնավարման բոլոր տարիներին ես ստել:

Քեզ պետք չեն պետական ինստիտուտները:

Քեզ պետք է քաոսը:

Որովհետև դեղին մամուլի ու երկրի կառավարման մեջ տարբերությունը հասկանալը քո ինտելեկտից վեր է:

Դու չես եկել պետական ինստիտուտներ ստեղծելու կամ կարգի բերելու:

Քո նպատակը ոչ թե պետական ինստիտուտների ստեղծումն է, այլ եղածն ավերելն ու ոչնչացնելը»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր