211652_close_icon
views-count11240 դիտում article-date 19:13 11-12-2021

Ինքնաթիռով Դոնի Ռոստովից ժամանել էին Գյումրի՝ «Մաուգլին» դիտելու․ քաղաքական մոտիվներով խաղ՝ աճեմյանական բեմում

Երեկ Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնը ներկայացրեց  անգլիացի գրող Ռեդյարդ Քիփլինգի «Մաուգլի» ստեղծագործությունը՝ իհարկե, հայկական մոտիվներով ու քաղաքական երանգներով։ Այն աճեմյանցիների ամենածախսատար բեմադրություններից է․ ավելի քան 13 միլիոն դրամ Գյումրու դրամատիկականի արտաբյուջեից է հատկացվել, հագուստների ֆինանսավորումն էլ կատարվել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության միջոցներով։ Գրում է «Առավոտը»։

Ներկայացման մեջ ընդգրկված են ավելի քան 60 դերասաններ։ Այն  վերջին 20 տարվա ամենամասշտաբային ներկայացումներից է։

Գյումրու դրամատիկականի  տնօրեն, «Մաուգլի»-ի բեմադրության հեղինակ Լյուդվիգ Հարությունյանի տեղեկացմամբ,  թատրոնի  դերասանական խմբից բացի ներգրավված են թատերական ինստիտուտի Գյումրու մասնաճյուղի ուսանողները, թատերական խմբակների սաները, պատանի դերասաններ, օրինակ՝ Մուգլիին մարմնավորող Արտուշը Բաղդասարյանը, որն արդեն իսկ մի քանի  ներկայացում խաղացել է Գյումրու թատրոնում։

Տոմսերը, ըստ թատրոնի տնօրենի, այս անգամ փոքր-ինչ թանկ են եղել, սակայն թե՛ երեկվա և թե՛ այսօրվա համար տոմսեր չեն ճարվում։ Թատրոնի դերասան, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Սամվել Գրիգորյանն էլ  տեղեկացրեց, որ երեկ Դոնի Ռոստովից հատուկ ժամանել են Գյումրի՝ «Մաուգլին» դիտելու։

Մանրամասն՝ սկբնաղբյուր կայքում

Նմանատիպ նյութեր