211652_close_icon
views-count1215 դիտում article-date 13:48 11-12-2021

Արցախում կորոնավիրուսի 30 նոր դեպք է հաստատվել. ծայրահեղ ծանր է 13 հիվանդ

Դեկտեմբերի 10-ին Արցախի հանրապետությունում կատարվել է  394 թեստավորում, որի արդյունքում հիվանդության 30 նոր դեպք է գրանցվել: Այս մասին տեղեկացնում է ԱՀ առողջապահության նախարարությունը:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին Արցախում ստացիոնար բուժում է ստանում  97 վարակակիր: Բժիշկները 13 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 52-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։

2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է  27.501 քաղաքացու հետազոտություն, որից 4.470-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Նմանատիպ նյութեր