Հայկական գյուրզայի զոհը կաչաղակն է.ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ձմեռում է աշնան վերջից գարնան սկիզբը։ Զուգավորումը տեղի է ունենում ապրիլի վերջից հունիսի վերջը։ Հունիսի երկրորդ կեսից օգոստոսի սկիզբը էգը դնում է 8-25 ձու։ Ձվերը երկարավուն են (17-24x30-44, 5 մմ)։ Ձագերը ծնվում են սեպտեմբերին։
Օգտակար է. կարգավորում է վնասատու կրծողների թվաքանակը։ Թույնը կիրառվում է դեղագործության մեջ։
Հայաստանում հանդիպում է գրեթե բոլոր մարզերի (բացառությամբ՝ Գեղարքունիքի մարզի) նախալեռներում և ոչ բարձր լեռներում։
Տարածված է չոր կիսաանապատային, տափաստանային, թփուտային կամ նոսրանտառային բուսականությամբ, ժայռոտ ու քարքարոտ կենսավայրերում, երբեմն նաև՝ այգիներում։
Հայաստանում ամենավտանգավոր օձն է. կծածը վտանգավոր է մարդու և կենդանիների կյանքի համար։