1157 դիտում
17:13 10-12-2021
Շիրակի մարզի ՄԿՈՒ 4 հաստատություններ ունեն նորացված մոդուլներ և կահավորված դասասենյակներ. ԿԳՄՍՆ
Տեղի է ունեցել «Անցում՝ կրթությունից աշխատաշուկա» ծրագրի համաժողովը, որի ընթացքում ներկայացվել են երկամյա ծրագրի արդյունքներն ու համագործակցության շրջանակները:
ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ Համաժողովին մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության Համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսսը, Շիրակի մարզի՝ մասնագիտական կրթության ու ուսուցման (ՄԿՈՒ) հաստատությունների ղեկավարներ, կրթական և բիզնես կառույցների գործընկեր ներկայացուցիչներ և այլ հյուրեր:
«Կրթությունից դեպի աշխատաշուկա բարեհաջող անցման նպատակով հանրային-մասնավոր համագործակցություն՝ Շիրակի մարզում» («Անցում՝ կրթությունից աշխատաշուկա») ծրագիրը Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացնում է «Մարդը՝ կարիքի մեջ» ՀԿ-ն: Ծրագրի նպատակն է նպաստել Շիրակի մարզի սոցիալ-տնտեսական զարգացմանը՝ ՄԿՈՒ հաստատությունների և մասնավոր հատվածի միջև կապն ամրապնդելով:
Շիրակի մարզի Ամասիայի, Մարալիկի արհեստագործական պետական ուսումնարաններում, Արթիկի պետական քոլեջում ու Շիրակի պետական գյուղատնտեսական քոլեջում ներդրվել ու փորձարկվել են ՄԿՈՒ-մասնավոր հատված համագործակցության նոր մեխանիզմներ և աշխատանքի վրա հիմնված ուսուցման մասնագիտական ու կարճաժամկետ դասընթացներ՝ տեքստիլ և գյուղատնտեսության ոլորտների ուղղությամբ: Ուսուցումն առավել արդյունավետ կազմակերպելու համար կահավորվել են հատուկ դասասենյակներ ու լաբորատորիաներ, վերապատրաստվել է դասախոսական կազմը:
ԵՄ ներկայացուցիչ Ֆրանկ Հեսսը ծրագրի լավ հատկանիշներից մատնանշել է ձեռներեցության հմտությունների ձեռքբերումը: Ըստ նրա՝ ծրագրի ավարտից հետո համարժեք աշխատանք չգտնելու դեպքում շահառուները կարող են հանդես գալ սեփական նախաձեռնությամբ:
Աշխատաշուկայի պահանջների ուսումնասիրության արդյունքում Շիրակի մարզի նշյալ 4 ուսհաստատություններում ձևավորվել և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից երաշխավորվել են 8 կարճաժամկետ և 4 երկարաժամկետ ուսումնական ծրագրեր։ Ներդրված կարճաժամկետ դասընթացներին ընդգրկված է շուրջ 130 մասնակից. նրանցից տասն արդեն աշխատում է, իսկ ևս 8-ը ԵՄ-ի ֆինանսավորմամբ վճարովի փորձաշրջան է անցնում՝ ըստ գործատուների հետ ձեռք բերված համագործակցության պայմանավորվածության:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել բոլոր այն մարդկանց ու կառույցներին, որոնց աշխատանքի և աջակցության շնորհիվ հնարավոր եղավ ծրագիրը կյանքի կոչել, և նախարարության անունից պատրաստակամություն է հայտնել աջակցելու գործընթացին և խորացնելու արդյունքները:
«ՄԿՈՒ ոլորտը մեզ համար ռազմավարական առաջնահերթություն է, և ոլորտի դրական առաջընթացն էապես նպաստելու է մեր հասարակության և տնտեսության զարգացմանը: Խիստ կարևորում ենք ՄԿՈՒ ոլորտում մասնավորի հետ կապերի սերտացումը, ինչը նպաստում է ուսհաստատությունների կարողությունների բարելավմանը»,- ասել է փոխնախարարը՝ ընդգծելով թվային տեխնոլոգիաների օգտագործման հնարավորությունները հեռավար ուսուցում կազմակերպելու համար:
Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ առաջիկայում նախարարությունը հանդես կգա օրենսդրական նախաձեռնությամբ, որը համակարգային, իրավական կարգավորում կմտցնի ուսհաստատությունների աշխատանքի կազմակերպման մեջ: Նա շնորհավորել է կողմերին, հաջողություն մաղթել և հույս հայտնել, որ ծրագրի մասնակիցները ձեռք բերված փորձն ու կարողությունները կփոխանցեն նաև մյուս գործընկերներին:
Միջոցառման ընթացքում «Մարդը՝ կարիքի մեջ» ՀԿ-ի և ծրագրի մասնակից ՄԿՈՒ հաստատությունների միջև ստորագրվել է նվիրատվության հուշագիր:
Նշենք, որ ծրագրի շրջանակում ՄԿՈՒ հաստատությունների համար ստեղծվել է ուղեցույց-ձեռնարկ՝ աշխատաշուկայի կարիքների հետազոտման և արդյունավետ հաղորդակցման համար:

Նմանատիպ նյութեր
736 դիտում
21:19 04-11-2024
ԿԳՄՍՆ-ում մեկնարկել են վերապատրաստումներ՝ ՄԿՈւ հաստատության ղեկավարման իրավունք ստանալու համար
1332 դիտում
16:36 04-02-2015
Ի գիտություն ՀՀ տարածք հատիկային բերքի հավաքման կոմբայններ և կոմբայնների մոդուլներ ներմուծողների
Այս բաժնից
514 դիտում
13:09 05-11-2024
Հայրենիքի հզորացման համար ազգային հարցերը պետք է լինեն ապակուսակցական. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ)
580 դիտում
12:01 05-11-2024
Դատավոր Լևոն Գրիգորյանը կարգապահական պատասխանատվության է ենթարկվել, ստացել նկատողություն
829 դիտում
11:44 05-11-2024
Սրբուհի Գալյանը նշանակվեց ՀՀ արդարադատության նախարար