Նիկոլին երբ մեր տուն էի հրավիրում, ուրիշ մարդ էր, սխալվել եմ իր հարցում. Թևան Պողոսյան
Ոչ լեգիտիմ իշխանությունների որեւէ քայլ իմաստ չկա մեկնաբանելու կամ քննարկելու։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 9–ին, 44–օրյա պատերազմի 5–րդ տարելիցի օրը «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց հասարակական, քաղաքական գործիչ Թևան Պողոսյանը:
«Ցանկացած քաղաքական միավոր, որը խոստումներ է տալիս, գալիս է իշխանության ու չի կատարում, արդեն ոչ լեգիտիմ է։ Երբ ասում են, որ 680 հազար մարդ իրենց ընտրել է, թող ասեն, թե դա 2 միլիոնի քանի՞ տոկոսն է և երբ ասում են՝ ժողովուրդ, դա ովքե՞ր են, թող թիվ ասեն, դա 100 հազա՞րն է, 200 հազա՞րն է, 1 միլիո՞նն է։
Ինչի՞ ենք նոյեմբերի 9–ին գալիս «Եռաբլուր», այլ ոչ թե այնպես, ինչպես մայիսի 9–ին, կամ սեպտեմբերի 2–ին էինք գալիս։ Մեր օրակարգն ինչի՞ է փոխվել»,–ասաց նա։
Անդրադառնալով Արցախի հարցը փակված համարելու տեսակետին, Թևան Պողոսյանն ասաց. «Քանի դեռ կա մեկ հայ, որի սրտում, հոգում կա Արցախը, Արցախի էջը փակ չի։ Անգամ բաքվի բանտերում կան մարդիկ, որ ասում են՝ Արցախի հարցը փակ չի։ Այն բոլոր մարդիկ, որ այսօր գալիս են այստեղ, նրանք ո՞նց կարող են համարել, որ Արցախի հարցը փակ է»։
Նա չբացառեց, որ արցախցիները եբևէ կվերադառնան Արցախ. «Աշխարհում ոչ մի անհնար բան չկա։ Եթե մենք մեր երազանքը պահենք, ոչ մի բան անհնար չէ»։
Թևան Պողոսյանը չի համարում, որ այժմ խաղաղություն է հաստատվել. «Երբ ձեզ ասում են խաղաղություն, բայց դա ներկայացնում են վախի մթնոլորտի մեջ, որ սենց չանենք՝ պատերազմ է լինելու, ուրեմն դա խաղաղություն չի։ Խաղաղություն բառի մեջ վախ չի կարող լինել։ Պատերազմը հիմա էլ չի ավարտվել»։
Նա անդրադարձավ նախօրեին արված Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե 2020–ին պետք է ընդունեինք, որ Ղարաբաղն Ադրբեջանի կազմում պետք է լինի, դա միակ տարբերակն էր, որ պատերազմ չի լինի. «Երբ մարդը գիտակցում է, որ սխալ է արել, հրաժարական է տալիս, հեռանում է, ոչ թե թատրոն է բեմադրում, իշխանության մնալով ընտրություններ է կազմակերպում, հետո մեզ վրա վաճառում, թե հրաժարական է տվել։ Հրաժարական տվածը Լևոն Տեր–Պետրոսյանն է, որ ասեց ու հեռացավ»։
Հիշեցմանը, որ Նիկոլ Փաշինյանն իր գործընկերն է եղել, անգամ իր տանն է հյուրընկալել, Թևան Պողոսյանն ասաց. «Այն ժամանակ ուրիշ մարդ է եղել, սա չի եղել։ Դա էլ իմ սխալն է, որի համար ներողություն եմ խնդրում»։