211652_close_icon
views-count29682 դիտում article-date 14:35 10-12-2021

Ադրբեջանցիները հարձակվել են հայկական դիրքերի վրա ու հետ շպրտվել. այս պահին փոխհրաձգությունը շարունակվում է. ՊՆ

Դեկտեմբերի 10-ին, ժամը 12։00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հարձակում են գործել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական մարտական դիրքերի վրա։

Հայկական կողմի պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդը, կրելով մարդկային կորուստներ, հետ է շպրտվել ելման դիրքեր։

Այս պահին փոխհրաձգությունը շարունակվում է։

ՀՀ պաշտպանության նախարարությունը պարբերաբար հանդես կգա իրադրության վերաբերյալ հաղորդագրություններով։

Նմանատիպ նյութեր