211652_close_icon

Մոսկվայում ադրբեջանցիները հարձակվել են հայկական պետհամարանիշերով ավտոմեքենաների և տեղի հայ բնակիչների վրա, ծեծի ենթարկել նրանց. մի խումբ արդբեջանցիներ ձերբակալվել են. Tert.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count26393 դիտում article-date 09:38 24-07-2020
Մոսկվայում մի խումբ ադրբեջանցիներ ագրեսիվ կերպով, կազմակերպված հարձակվել են տեղի մի շարք հայ բնակիչներ վրա, ծեծի ենթարկել նրանց, հայհոյել, մեկ այլ խումբ էլ հարձակվել է հայկական պետհամարանիշերով ավտոմեքենաների վրա, փշրել ապակիները, ծեծի ենթարկել վարորդներին, հայտնում է [url=https://www.tert.am/am/news/2020/07/24/Moscow/3352686?fbclid=IwAR3OY8EH0UtDpdrtL5j29TQyf7IpFfi-a-4UjOX37J1a4xHUJygp7dJyVyM]Tert.am[/url]-ը։ Տեսանյութերը տարածած Инфотека24.ru կայքը հայտնում է, որ ըստ իրենց տեղեկությունների՝ ադրբեջանցիները Մոսկվայում բանդաներ են ձևավորում տեղի հայերի վրա հարձակումներ կատարելու նպատակով: Ռուսաստանի հայերի միության աշխատակից Դավիթ Տոնոյանը ֆեյսբուքյան իր [url=https://www.facebook.com/tonoyand/posts/3488673767831318]էջում [/url]հայտնել է, որ իրեն ծանոթ մի հայի ադրբեջանցիները դանակահարել են: Նա տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես են Մոսկվայի հարավ-արևելքում ՕՄՈՆ-ի աշխատակիցները ձերբակալել մի խումբ ադրբեջանցիների: Տոնոյանը նաև գրառում է կատարել՝ հայտնելով, որ Մոսկվայի Մարինո, Բրատիսլավսկայա և Լյուբլինո շրջաններն ամբողջությամբ շրջափակված են «ՕՄՈՆ»-ի և «Ռոսգվարդիայի» ուժերի կողմից, բոլոր մեքենաները ստուգվում են:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր