1966 դիտում
10:13 10-12-2021
Աչքաթող արած հասարակություն․ «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Խորհրդարանում ընդդիմադիր պատգամավորների եւ վարչապետի միջեւ կայացած հերթական անպտուղ լեզվակռիվը դարձյալ հիմնված էր երկու կողմերի՝ անցյալի նկատմամբ տրամագծորեն տարբեր դիրքորոշումների վրա՝ «դուք հանձնել եք Ղարաբաղը» – «չէ, դուք եք հանձնել»: Ընդդիմադիրների կարծիքով՝ ներկայիս իշխանությունն իր 3 տարվա գործողություններով հանգեցրել է մարդկային եւ տարածքային կորուստների: Փաշինյանի տեսանկյունից՝ 2018 թվականի ապրիլին ստեղծվել էր այնպիսի վիճակ, որ այդ կորուստները չունենալը պարզապես անհնարին էր:
Առաջարկում եմ, որ ընթերցողն ինքը գնահատի այդ երկու փաստարկների լրջությունը, բայց ուղղակի նկատեմ, որ առաջին դեպքում գնահատվում է ներկայումս ստեղծված վիճակը, իսկ երկրորդում՝ թեական, հնարավոր զարգացումները:
Այլընտրանքային պատմության սիրահարները գուցե մտավարժանքներ կատարեն այդ թեմայով՝ «արդյո՞ք եթե իշխանության մնար ՀՀԿ-ն, Ալիեւը 2020 թվականի սեպտեմբերին կհարձակվեր Արցախի վրա, եւ մենք այդպիսի ծանր պարտություն կկրեինք»: Ես, օրինակ, չեմ կարող պատասխանել այդ հարցին, որովհետեւ դա նման է սուրճի բաժակ նայելուն:
Բայց ինձ համար հիմա ամենակարեւորը կողմերի անմեղության կամ մեղավորության աստիճանը չի: Շատ ավելի էական են երեք հարցերի պատասխանները.
1/ Հայաստանը հիմա կարո՞ղ է այնպիսի մի փաստաթուղթ ստորագրել, որը Ադրբեջանին եւ Թուրքիային ճանապարհ կտրամադրի՝ առանց այդ ճանապարհի նկատմամբ մեր երկրի վերահսկողությունը կորցնելու եւ ստանալով նմանատիպ ճանապարհ Ադրբեջանի տարածքով: Կամ՝ կարո՞ղ է արդյոք անբարենպաստ փաստաթուղթ ստորագրելուց խուսափել:
2/ Հայաստանը կարո՞ղ է հասնել սահմանազատման եւ սահմանագծման՝ շրջանցելով Արցախի կարգավիճակի հարցը: Այդ գործընթացի արդյունքում մենք կստանա՞նք կայուն եւ անվտանգ իրավիճակ մեր սահմաններին:
3/ Խորհրդարանական ընդդիմությունն իր գործողություններով կարո՞ղ է խոչընդոտել այդ երկու հարցերի անբարենպաստ լուծմանը:
Ցավոք, այդ երեք հարցերին «լավատեսական» պատասխան ես չեմ կարող տալ: Եվ պատճառը ոչ միայն մեր իշխանության կամ ընդդիմության որակներն են: Մյուս կողմից՝ ոչ միայն ներկայումս անբարենպաստ աշխարհաքաղաքական դասավորությունն է: Հիմնական պատճառն, իմ կարծիքով, մեր հասարակության ապատիան է, անտարբերությունը՝ մեր քաղաքացիների մեծամասնությանը վերոհիշյալ հարցերը չեն հուզում: Մի մասը (մեծամասնությունը) երազում է «նախկիններին» պատժելու մասին, մյուս մասը (փոքրամասնությունը) Փաշինյանից ազատվելու մասին: Բայց նրանք իրենց առջեւ հարց չեն դնում, թե ինչ է պետք անել՝ արտաքին ագրեսիային դիմագրավելու եւ, ի վերջո, պետություն ունենալու համար:
Իսկ թե ինչու մեր հասարակությունն այդպիսին է, ա՛յ, դրանում կարելի մեղադրել հավասարապես Հայաստանի 4 իշխանություններին, սկսած 1991-ից: Նրանք այդ ճակատագրական խնդիրը աչքաթող են արել»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
2455 դիտում
10:21 27-12-2018
Դավիթ Սանասարյանը աչքաթող է արել ԲԷՑ-ի վաճառքին հաջորդած շրջանը. «Ժամանակ»
Այս բաժնից
934 դիտում
08:50 09-11-2024
Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը շահագրգռված չէ գերիների ու բռնի առևանգվածների ազատ արձակման հարցում. «Փաստ»
880 դիտում
08:29 09-11-2024
Կապիտուլացիայից 4 տարի անց. ինչ ունենք. «Ժողովուրդ»