1560 դիտում
23:43 09-12-2021
Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտը» առաջին միավորը վաստակեց
Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի վերջին տուրում Երևանի «Ալաշկերտը» Հանրապետական մարզադաշտում ոչ-ոքի խաղաց Թել-Ավիվի «Մաքքաբիի» հետ:
Երևանյան թիմի կազմում հաշիվը բացեց Բոլյեվիչը՝ հիմնական ժամանակի ավարտից 12 րոպե առաջ: Հիմնական ժամանակի վերջին րոպեին հյուրերը խփեցին պատասխան գոլը:
Այսպիսով, Կոնֆերենցիաների լիգայում երևանյան թիմն իր առաջին միավորը վաստակեց վերջին խաղում:
Խմբի մյուս խաղում ԼԱՍԿ-ը սեփական հարկի տակ 3 անպատասխան գնդակ ուղարկեց ֆիննական ՀԻԿ-ի դարպասը:
A խմբում առաջին տեղը զբաղեցրեց ԼԱՍԿ-ը՝ 16 միավորով: «Մաքքաբիին» 11 միավորով երկրորդն է: ՀԻԿ-ը գրավեց երրորդ տեղը վաստակած 6 միավորով, իսկ Հայաստանի չեմպիոնը 1 միավորով եզրափակեց խմբի մրցաշարային աղյուսակը, հայտնում է Armsport.am-ը:
Նմանատիպ նյութեր
2158 դիտում
21:09 26-08-2021
Եվրոպայի Լիգա. «Ալաշկերտը» ոչ-ոքի խաղաց «Ռեյնջերսի» հետ և կխաղա Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում
1098 դիտում
23:10 21-10-2021
Կոնֆերենցիաների Լիգա. «Ալաշկերտը» պարտվեց ԼԱՍԿ-ին
1412 դիտում
21:25 07-07-2022
Կոնֆերենցիաների լիգա․ «Ալաշկերտը» մեկնարկեց հաղթանակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
5559 դիտում
14:20 25-04-2024
ՀԿԿՖ-ն «Դինամո» մարզադահլիճում անցկացրեց Կիոկուշին կարատեի միջազգային «Գրան Պրի 2024» առաջնությունը
664 դիտում
23:32 24-04-2024
Հայաստանը ներկայացնող 4 բռնցքամարտիկ դուրս է եկել ԵԱ-ի կիսաեզրափակիչ