211652_close_icon

Ադրբեջանական զինուժը հարավ-արևմտյան ուղղության N զորամասի ջրատար մեքենայի ուղղությամբ է կրակ բացել. ՊՆ

views-count1462 դիտում article-date 18:00 08-12-2021
Դեկտեմբերի 8-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի հարավ-արևմտյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի թիկունքային ապահովման (ջրատար) մեքենայի ուղղությամբ։

Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ լրատվական ծառայությունից:

Պաշտպանության նախարարության փոխանցմամբ՝ տուժածներ չկան։

Նմանատիպ նյութեր