1993 դիտում
16:27 05-12-2021
Թուրքիայում հայկական կրոնական ժառանգության օբյեկտները շարունակում են վտանգված մնալ. ահաբեկման նոր ձևեր հայ համայնքի նկատմամբ. ԱՄՆ-ի Միջազգային կրոնական ազատության հարցերով հանձնաժողովի զեկույցը
ԱՄՆ-ի Միջազգային կրոնական ազատության հարցերով հանձնաժողովը հրապարակել է զեկույց, որում նշվում է, որ 2021 թվականին կրոնական ազատության պայմանները Թուրքիայում շարունակում են մնալ վատ՝ հաշվի առնելով թուրքական կառավարության գործողությունները և հռետորաբանությունը, ինչը շարունակում է խթանել կրոնական փոքրամասնությունների համար քաղաքական թշնամական միջավայրի ստեղծումը, գրում է tert.am-ը:
Նշվում է, որ Թուրքիայի կառավարությունը քիչ բան է արել տարիներ շարունակ հետևողականորեն բարձրացված կրոնական ազատության հիմնախնդիրները լուծելու համար:
«Կառավարության հանդուրժողականությունն ատելության խոսքի և բռնության գործողությունների նկատմամբ խթանել են ահաբեկման նոր ձևերը Թուրքիայի հայ համայնքի նկատմամբ:
Թուրքիայի կառավարությունը շարունակում է միջամտել կրոնական փոքրամասնությունների ներքին գործերին: 1923-ին Լոզանի պայմանագրից հետո, թուրքական կառավարությունը
ոչ մահմեդական փոքրամասնությունների հավասար իրավունքները մեկնաբանել է այնպես, որ դա
կիրառելի է միայն հայ առաքելական, հույն ուղղափառ և հրեական համայնքների համար, սակայն առանց իրավական կարգավիճակի տրամադրման»,-ասվում է զեկույցում:
Նշվում է նաև, որ 2013 թվականից թուրքական կառավարությունը արգելափակել է
կրոնական փոքրամասնությունների հիմնադրամների՝ խորհրդի նոր անդամներ ընտրելու իրավունքը:
Ըստ զեկույցի՝ Թուրքիայում տեղ ունեն վանդալիզմի և ատելության խոսքի գործողություններ՝ ներառյալ լեզվական արտահայտություններն օգտագործվում է բռնություն հրահրելու համար՝ կասկածի տակ դնելով համայնքի՝ այդ երկրում ապրելու իրավունքները, մահվան սպառնալիքները,
պետական պաշտոնյաների հռետորաբանությունը՝ ուղղված կրոնականներին
փոքրամասնությունների համայնքներին:
«Հայկական կրոնական ժառանգության օբյեկտները շարունակում են մնալ վտանգի տակ. 2021 թվականի սկզբին Սուրբ Թորոս հայկական եկեղեցին Քյութահայում քանդվել է, երբ անցել է անհայտ անձի սեփականության ներքո՝ չնայած նրան, որ ունեցել է պահպանվող օբյեկտի կարգավիճակ: Օգոստոսին բուլդոզերներն ավիրել են Վանի նահանգում հայկական գերեզմանատունը»,-ասվում է զեկույցում:
Նշվում է նաև, որ թուրքական կառավարությունը հաճախ չի կարողանում դադարեցնել շինարարական ծրագրերը, որոնք սպառնում են գերեզմանատներին, օրինակ՝ 2021 թվականի մարտին ընդդիմադիր պատգամավոր Կարո Փայլանը խորհրդարանական հարցում է ներկայացրել, թե ինչու կառավարությունը չի դադարեցրել պետական բանկի շինարարությունն Անկարայի պատմական կենտրոնում՝ հայկական գերեզմանատան տեղում:
Զեկույցի հեղինակները հիշեցնում են, որ 2021 թվականի ապրիլին ի պատասխան Փայլանի դիմումի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ պատգամավոր Յումիթ Օզդագը սպառնացել է. «Դուք նույնպես կունենաք Թալեաթ փաշայի (Հայոց ցեղասպանության ճարտարապետ՝ զեկույցի հեղինակներ) փորձը»:
«Իսկապես, որ COVID-19 համավարակը և 2020 թվականի նոյեմբերի հակամարտությունը
Լեռնային Ղարաբաղում դարձել են հակահայկական դավադրությունների ու մեղադրանքների, ինչպես նաև հակահայկական բողոքի ակցիաների պատճառ»,-եզրափակել են զեկույցի հեղինակները:

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
556 դիտում
17:47 26-04-2024
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
652 դիտում
17:34 26-04-2024
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա ոստիկանության Հրազդանի բաժնում է