Ավստրիա, Գերմանիա, Մեծ Բրիտանիա, Իտալիա, Իսպանիա, Նիդեռլանդներ. հազարավոր ցուցարարներ դուրս են եկել փողոցներ՝ բողոքելով «լոքդաունի» և պարտադիր պատվաստման դեմ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ , ՏԵՍԱՆՅՈՒԹ
Կորոնավիրուսով պայմանավորված «լոքդաունի» և պարտադիր պատվաստումների դեմ բողոքող հազարավոր ցուցարարներ փողոցներ են դուրս եկել Մեծ Բրիտանիայում, Ավստրիայում, Գերմանիայում, Իսրանիայում, Իտալիայում և Նիդեռլանդներում, գրում է Tert.am-ը:
Ինչպես գրում է Daily Mail-ը, բողոքի զանգվածային ակցիաները տեղի են ունենում կորոնավիրուսի նոր «Օմիկրոն» հիմնամանրէի տարածման ֆոնին: Այն արդեն հայտնաբերվել է աշխարհի մոտ քառասուն երկրում, սակայն, ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության, դրանից դեռևս մահվան դեպք չի գրանցվել:
Մինչդեռ աշխարհի երկրների ղեկավարությունները փորձում են այնպես անել, որ բնակչությունն ամբողջովին պատվաստվի:
Օրինակ՝ Ավստրիայում չպատվաստված մարդկանց, որոնք կխախտեն արգելփակման կանոնները, սպառնում է մինչև հինգ հարյուր եվրո տուգանք: Յուրաքանչյուր ոք, որը կհրաժարվի կատարել պատվաստման կարգավիճակի ստուգումներ, կարող է տուգանվել մինչև 1450 եվրոյով: