211652_close_icon
views-count2486 դիտում article-date 09:42 04-12-2021

Մինչ Բլինքեն-Պուտին հանդիպումը Բլինքենը նախազգուշացնում է Կրեմլին․ «Ամերիկայի ձայն»

Ստոկհոլմում, մասնակցելով Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության նախարարական հանդիպմանը, ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հանդիպումներ է ունեցել նաեւ Ուկրաինայի արտգործնախարար Դիմտրո Կուլեբայի և Ռուսաստանի իր պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ։ Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։

Հանդիպումից հետո Բլինքենն ասել է, որ Լավրովի հետ իր բանակցությունները եղել են ուղիղ և լուրջ, երբ Ուկրաինայի հետ սահմանի երկայնքով ռազմական նոր տեղակայումներ է իրականացնում Ռուսաստանը:

Բլինքենը հերքել է Ռուսաստանի այն պնդումները, որոնց համաձայն Ուկրաինան վտանգ է ներկայացնում Ռուսաստանի համար:

«Մենք նաև հաստատում ենք, որ Ուկրաինան ոչ մի կերպ չի սպառնում Ռուսաստանին կամ չի ձգտում առճակատման, ինչը կարդարացներ ռուսական ռազմական միջամտությունը: Միակ սպառնալիքը Ուկրաինայի նկատմամբ ռուսական ագրեսիայի վերսկսումն է», ասել է նա:

Հանդիպումից առաջ Ռուսաստանի արտգործնախարար Լավրովը նույնպես ընդունել է, որ իրավիճակը ծանր է։

«Ես կասկած չունեմ, որ այսօրվա ճգնաժամից դուրս գալու միակ ելքը իրականում շահերի հավասարակշռություն փնտրելն է: Եվ հույս ունեմ, որ այսօր մենք հենց այդ հարցն ենք քննարկելու», ասել է Լավրովը:

Բլինքենը, ակնարկել է Լավրովին, որ Ռուսաստանի կողմից ևս մեկ ներխուժում Ուկրաինա, ինչպիսին տեղի ունեցավ 2014-ին, երբ Ղրիմը բռնակցվեց Ռուսաստանին, կարժանանա Արեւմուտքի ուժեղ հակազդեցությանը: Նա ասել է նաեւ, որ ուկրաինական ուժերը վճռական են պաշտպանելու իրենց երկիրը:

Ուկրաինայում Ամերիկայի նախկին դեսպան Բիլ Թեյլորն «Ամերիկայի Ձայն»-ին ասել է. «Բլինքենը Լավրովին նաեւ կհասկացնի, որ ուկրաինական բանակն այսօր ավելի ուժեղ է, քան Ռուսաստանի առաջին ներխուժման ժամանակ: Ուկրաինայի զինվորականներն ավելի կազմակերպված են ու հագեցված նորագույն տեխնիկայով եւ որ առկա է լավ ղեկավարություն»։

Բլինքենն իր հանդիպումների մասին մանրամասն զեկուցելու է նախագահ Ջո Բայդենին, մինչ վերջինս կհանդիպի Ռուսաստանի իր պաշտոնակից Պուտինին:

Նմանատիպ նյութեր