1819 դիտում
09:13 15-07-2021
Բլինքենը հորդորել է Փաշինյանին շարունակել ժողովրդավարական բարեփոխումները․ «Ամերիկայի ձայն»
«Ամերիկայի ձայնը» հաղորդում է, որ ԱՄՆ պետքարտուղարությունը տարածել է մամլո հաղորդագրություն ԱՄՆ-ի պետքարտուղարի ու ՀՀ վարչապետի պաշտոնակատարի միջև երեկ կայացած հեռախոսազրույցի մասին, ուր մասնավորապես ասված է.
«Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը երեկ զրուցել է Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ: Պետքարտուղարը սրտանց շնորհավորել է Հայաստանի ժողովրդին հունիսի 20-ին կայացած ընտրությունների կապակցությամբ»:
Մամլո հաղորդագրության մեջ նշվում է, որ ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի կարծիքով այս ընտրություններում հիմնականում հարգվել են ընտրողների հիմնարար իրավունքներն ու ազատությունները, իսկ մրցակիցները հնարավորություն են ունեցել ազատ քարոզչություն իրականացնել: Պետքարտուղարը նաև հորդորել է շարունակել ժողովրդավարական բարեփոխումները:
Բլինքենը նաև կարևորել է ԱՄՆ աջակցությունը Մինսկի խմբի համանախագահների ներքո գործընթացին՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտությանտևական քաղաքական կարգավորմանը: Նա հորդորել է Հայաստանին կառուցողականը ներգրավվածություն ցուցաբերել ԵԱՀԿ-ի շրջանակում:
«Պետքարտուղար Բլինքենը վերահաստատել է իր աջակցությունն Ադրբեջանից բոլոր հայ կալանավորվածներին շուտափույթ Հայաստան վերադարձնելուն»,- հայտնել է ԱՄՆ պետքարտուղարությունը:

Նմանատիպ նյութեր
2019 դիտում
09:57 26-07-2022
Բլինքենը հորդորել է Ալիևին ազատ արձակել մնացած հայ ձերբակալվածներին
2519 դիտում
09:42 04-12-2021
Մինչ Բլինքեն-Պուտին հանդիպումը Բլինքենը նախազգուշացնում է Կրեմլին․ «Ամերիկայի ձայն»
1579 դիտում
10:59 03-05-2022
Դուք ունեք ուժեղ և իրական բարեկամ և գործընկեր Միացյալ Նահանգներում. Բլինքենը՝ Միրզոյանին․ «Ամերիկայի ձայն»
Այս բաժնից
880 դիտում
08:28 14-12-2024
Ինչի՞ հաշվին է ուզում ապահովել Թրամփի հաղթանակն Անդրկովկասում․ «Փաստ»
1249 դիտում
09:20 12-12-2024
Սիրիայի իրադարձություների տարածաշրջանային ռեզոնանսն ու շահերի նոր բախումների հեռանկարը. «Փաստ»
1405 դիտում
09:10 12-12-2024
Արգելված սննդային հավելումների ցանկը կընդլայնվի. «Փաստ»