17896 դիտում
10:15 03-12-2021
Երկրորդ կապիտուլյացիան Նիկոլ Փաշինյանը կստորագրի Սուրեն Պապիկյանի և Արարատ Միրզոյանի ձեռքով. «168 ժամ»
«168 ժամ» թերթը գրում է. «Մինչ նոյեմբերի 26-ին Սոչիում Վլադիմիր Պուտինի, Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը և բանակցություններից հետո հայտարարության հրապարակումը, բոլորի համար ակնհայտ էր, որ հերթական ոչ հայանպաստ` կապիտուլյացիոն երկրորդ փաստաթուղթն է ստորագրվելու, որում հստակ սահմանագծվելու են դեմարկացիայի և դելիմիտացիայի քայլերի հերթականությունը, որոնց արդյունքում Հայաստանը տարածքային կենսական և ռազմավարական նշանակության կորուստներ է ունենալու:
Բայց ինչպես նախկինում գրել էինք` Նիկոլ Փաշինյանը այդ փաստաթղթերը ստորագրելու այլ սցենար էր նախապատրաստել: Նա խուսափում և հրաժարվում էր հենց այդ օրը ստորագրել վերոնշյալ բովանդակությամբ փաստաթղթերը, քանի որ շատ լավ գիտակցում էր` դա լինելու էր իր իշխանության վերջը:
Եվ քանի որ Նիկոլ Փաշինյանի համար թիվ մեկ խնդիրը իր իշխանությունը, իր աթոռը պահելն է, նա այդ նույն կապիտուլյացիոն փաստաթղթերը ստորագրելու համար ընտրել էր այլ եղանակ: Ըստ պայմանավորվածության` Նիկոլ Փաշինյանը Սոչիում ստորագրում էր հասարակության լայն շերտերի ընկալման համար հնարավորինս «անատամ» մի հայտարարություն, որից հետո ՀՀ պաշտպանության և արտաքին գործերի նախարարների մակարդակով ստորագրվում են հիմնական պայմանագրերը: Այդպիսով, ըստ նրա` կարողանում է պահել իր իշխանությունը` գոնե որոշ ժամանակով մոլորեցնելով հանրային կարծիքը և իր միանձնյա պատասխանատվությունը փորձում է բաշխել այլոց, տվյալ դեպքում` այդ նախարարների վրա:
Մեր տեղեկություններով` ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն այս օրերին կոնկրետ փաստաթղթերի շուրջ Մոսկվայում բանակցություններ է վարել ռուսական և ադրբեջանական կողմերի հետ, և այդ փաստաթղթերով ու քննարկումների արդյունքներով շտապ վերադարձել է Հայաստան»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
1590 դիտում
09:29 21-06-2014
Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու պայմանագիրը ՀՀ֊ն կստորագրի հուլիսի 3֊ին. 168 Ժամ
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3235 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2248 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը