211652_close_icon
views-count40566 դիտում article-date 18:15 02-12-2021

Արտակարգ դեպք՝ Երևանում. 30-ամյա երիտասարդը Իտալիայի դեսպանատան ճաղավանդակի վրայով անցել ու մտել է դեսպանատան տարածք. ՏԵՍԱՆՅՈՒԹ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ դեկտեմբերի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում; Երիտասարդ տղան, բարձրանալով Երևանում գործող Իտալիայի դեսպանատան ճաղավանդակի վրա, մտել է դեսպանատան տարածք։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նրան տեղում բռնել են դեսպանատան անվտանգության աշխատակիցները, ապա ժամանած ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները նրան տեղափոխել են ոստիկանության Կենտրանական բաժին։ 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ դեսպանատուն ներխուժած քաղաքացին Երևանի բնակիչ՝ 30-ամյա Միքայել Գ-ն է։

Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնում նյութեր են նախապատրաստվում։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր