1655 դիտում
19:35 30-11-2021
«Ծանոթ եմ ձեր ծրագրերին». Շիրակի մարզպետն ընդունել է «ՍՕՍ մանկական գյուղեր» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչներին
Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն այսօր ընդունել է «ՍՕՍ մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչներին:
Շիրակի մարզպետարանից հայտնում են, որ ողջունելով հյուրերին՝ Շիրակի մարզպետը նշել է, որ ծանոթ է հիմնադրամի իրականացրած ծրագրերին և կարևորում է կազմակերպության երեխայակենտրոն գործունեությունը․ «Ուրախ եմ ձեզ ողջունելու Շիրակի մարզում, հատկապես, ողջունելի է, որ ձեր կազմակերպության հետաքրքրությունների շրջանակում նաև Շիրակի մարզն է լինելու: Լիահույս եմ, որ մեր համագործակցությունը հնարավոր արդյունքները կտա, և նախաձեռնությունները կիրականացվեն ի շահ մեր մարզի երեխաների»։
Հիմնադրամի տնօրեն Սպարտակ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Շիրակի մարզպետին ընդունելության համար և նրան է ներկայացրել «ՍՕՍ մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի գործունեությունը՝ անդրադառնալով դժվարին իրավիճակում հայտնված երեխաների խնամքին ու զարգացմանը վերաբերող նախաձեռնություններին։
Հիմնադրամը գործունեությունը ծավալում է երկու ուղղություններով՝ այլընտրանքային խնամքի ծառայություններ, ինչպես նաև ընտանիքների ամրապնդման ծառայություն՝ սոցիալական ծանր վիճակում գտնվող, անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքներին։
Նազելի Բաղդասարյանը վստահեցրել է, որ Շիրակի մարզպետարանը կանի հնարավորը կազմակերպության ծրագրերի իրականացմանն աջակցելու ուղղությամբ, քանզի ինքն անձամբ շատ է կարևորում անչափահասների հիմնախնդիրների լուծումն ու նրանց իրավունքների պաշտպանությունը։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1865 դիտում
14:06 19-03-2018
Մաքուր էներգիա երեխաների համար. «ՍՕՍ մանկական գյուղեր» հիմնադրամի տարածքում կտեղադրվի արևային ջրատաքացուցիչ
1520 դիտում
17:40 21-07-2014
«ՍՕՍ Մանկական Գյուղեր» ՀԲՀ-ի հետ քննարկվեց սիրիահայ ընտանիքների սոցիալական աջակցության խնդիրը
Այս բաժնից
895 դիտում
23:07 22-01-2025
Վարչապետն ընդունել է Հյուսիսային Եվրոպայի և Բալթյան երկրների խորհրդարանների բարձր ներկայացուցիչներին
985 դիտում
22:54 22-01-2025
Վաղը կշարունակվեն «Հունիսի 12-ի» գործով հիմնական դատալսումները․ փաստաբան