1838 դիտում
14:06 19-03-2018
Մաքուր էներգիա երեխաների համար. «ՍՕՍ մանկական գյուղեր» հիմնադրամի տարածքում կտեղադրվի արևային ջրատաքացուցիչ
Իջևանի «ՍՕՍ մանկական գյուղեր» հիմնադրամը Հայաստան համահայկական հիմնադրամի և ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի կողմից համատեղ իրականացվող ծրագրի շրջանակում կունենա արևային էներգիայի ստացման «կանաչ» աղբյուրներ։
«ՍՕՍ մանկական գյուղեր» հիմնադրամի տարածքում արդեն սկսվել են 500լ տարողունակությամբ թվով 14 արևային ջրատաքացուցչի տեղադրման աշխատանքները։
Այլընտրանքային էներգիայի աղբյուրների օգտագործման արդյունքում Իջևանում գործող ՍՈՍ մանկական գյուղը ոչ միայն 100%-ով կկրճատի ջրի տաքացման համար իրականացվող ծախսերը, այլև էականորեն կնվազեցնի շրջակա միջավայր ածխաթթու գազերի արտանետումը։
Ծրագիրն իրականացվում է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի և Հայաստան համահայկական հիմնադրամի համագործակցության արդյունքում թողարկվող «VISA Բարերար» քարտերով կուտակված միջոցներով։
Արևային ջրատաքացուցիչների համակարգի տեղադրման աշխատանքների ավարտից հետո կսկսվի ֆոտովոլտային կայանի կառուցումը։
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկը «VISA Բարերար» քարտերից ստացված եկամտի մի մասը փոխանցում է Հայաստան համահայկական հիմնադրամ. կուտակված ֆինանսական միջոցներով պարբերաբար իրականացվում են բարեգործական խոշոր ծրագրեր։
Նմանատիպ նյութեր
1481 դիտում
17:40 21-07-2014
«ՍՕՍ Մանկական Գյուղեր» ՀԲՀ-ի հետ քննարկվեց սիրիահայ ընտանիքների սոցիալական աջակցության խնդիրը