211652_close_icon

Բարեփոխումներ. Այսուհետ բնակարանի գնման վկայագրի համար կարող են դիմել նաև մանկատան 18 տարին լրացած սաները. ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count4831 դիտում article-date 10:51 29-11-2021

Այսուհետ բնակարանի գնման վկայագրի համար կարող են դիմել նաև մանկատան 18 տարին լրացած սաները
10:25, 29.11.2021
Տարածաշրջան:Հայաստան
Թեմա: Հասարակություն


Իրականացվել են բարեփոխումներ՝ ՀՀ մանկատան շրջանավարտներին բնակարանի գնման վկայագրեր տրամադրելու գործընթացում։ Այս մասին NEWS.am_ը տեղեկանում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:

Այսուհետ բնակարանի գնման վկայագրի միջոցով ֆինանսական աջակցություն ստանալու համար կարող են դիմել նաև՝


• 18 տարին լրացած մանկատան սաներն, ովքեր ՀՀ մանկատանը խնամք և դաստիարակություն ստացել են առնվազն 7 տարի (բացառությամբ կենսաբանական ծնողի ընտանիք վերադարձածների),

• ՀՀ մանկատների 2021 թվականի շրջանավարտները։

Մինչ այժմ բնակարանի գնման վկայագրի միջոցով բնակարանի գնման իրավունք է տրվել մանկատան 210 սանի, որից 195-ն արդեն գնել է բնակարան։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր