211652_close_icon
views-count94405 դիտում article-date 07:43 15-04-2017

Գավառի մանկատանը մենամարտի էին դուրս եկել Ոստիկանութան զորքերի ծառայողներն ու մանկատան սաները. ձվամարտում հաղթեցին սաները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ ապրլի 14-ին, ավանդույթի համաձայն, ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանի նախաձեռնությամբ, Ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության գեներալ-լեյտենան Լևոն Երանոսյանի և Ոստիկանության զորքերի 1033 զորամասի հրամանատար, ոստիկանության գնդապետ Գուրգեն Գրիգորյանի գլխավորությամբ զորամասի ծառայողները այցելեցին Գավառի մանկատուն: Ինչեպս հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս անգամ այցելությունը կապված էր Հարության տոնի հետ: Արդեն մանկատանը գնդապետ Գ. Գրիգորյանի, մանկատան տնօրեն Նիկոլայ Նալբանդյանի, մանկատան սաների հետ շփումից պարզ դարձավ, որ երեխաները Հայաստանի շատ քաղաքական գործիչներից ավելի լավ են տեղեկացված Քրիստոսի Հրաշափառ Հարության տոնի օրվա խորհրդի մասին: Մինչ խոհանոցում մանկատան խոհարարներն ու Ոստիկանության զորքերի՝ Չարենցի ասած՝ «հեզաճկուն աղջիկները» չամիչով փլավը, ձուկն ու հավկիթներն էին եփում, բակում ՈԶ-ի 1033 զորամասի զիվորները երեխաների հետ խաղային համարներ էին ցուցադրում: Այսօր մանկատանը նաև հյուր էր եկել Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի մայրը՝ տիկին Արուսյան, ով դատարկաձեռն չէր եկել: Մանկատուն էր բերել մեծ քանակի սննդամթերք, անհրաժեշտ պարագաներ: Իր խոսքում մանկատան տնօրեն Ն. Նալբանդյանը իր և մանկատան կոլեկտիվի անունից նախ շնորհակալություն հայտնեց ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վ. Գասպարյանին, Ոստիկանության զորքերի հրամանատար Լ. Երանոսյանին, զորամասի հրամանատար Գ. Գրիգորյանին, Մասիսի քաղաքապետ Դ. Համբարձումյանին, ովքեր իրենց այս քայլով երեխաներին ավելի մոտեցրեցին օրվա խորհրդին: Վերջում Ոստիկանության զորքերի ծառայողներն ու մանկատան սաները մենամարտի էին դուրս եկել միմյանց դեմ՝ օգտագործելով օրվա՝ Զատկի համար ներկված ձվեր: Ձվակռվում ոստիկանները պարտվեցին մանկատան սաներին: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մանկատան տնօրեն Ն. Նալբանդյանը շնորհավորեց նաև հայ ոստիկաններին՝ մասնագիտական տոնի առթիվ: Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 333+
333+

Նմանատիպ նյութեր