211652_close_icon
views-count30159 դիտում article-date 17:12 26-12-2021

Կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամի պատճառով հազարավոր չվերթներ են հետաձգվում. փակվում են սահմաններ, մտցվում սահմանափակումներ

armtimes.com-ը գրում է. Ֆրանսիայում համաճարակի սկզբից ի վեր առաջին անգամ գրանցվում է օրական ավելի քան հարյուր հազար դեպք, ամբողջ աշխարհում ավիաընկերությունները չեղարկում են թռիչքները անձնակազմի սղության պատճառով, իսկ եվրոպական երկրները վերադարձնում են կարանտինային սահմանափակումները։

BBC-ն ներկայացնում է աշխարհում կորոնավիրուսային համաճարակի հետ կապված իրավիճակը:

Օրական նոր վարակների քանակով առաջատարներն այժմ ԱՄՆ-ը  (մոտ 184 հազար), Մեծ Բրիտանիան (ավելի քան 120 հազար), Ֆրանսիան (104 հազար) և Իտալիան (գրեթե 55 հազար դեպք) են:

Ֆրանսիայի համար շաբաթ օրը հիվանդացության տվյալները ռեկորդային ցուցանիշ են գրանցել համաճարակի սկզբից ի վեր: Երկիրը փորձել է զսպել Omicron Covid-ի նոր տարբերակի տարածումը` սահմանափակելով ճանապարհորդների մուտքը Մեծ Բրիտանիայից, որտեղ վարակների կտրուկ աճը սկսվել է ավելի վաղ: Այժմ դեպքերի թիվն անցել է հարյուր հազարից՝ չնայած սահմանափակումներին։

Ջոն Հոփքինսի անվան հետազոտական համալսարանի տվյալներով՝ համաճարակի սկզբից ի վեր աշխարհում ավելի քան 279 միլիոն մարդ վարակվել է կորոնավիրուսով, իսկ 5,4 միլիոն հիվանդ մահացել է։

Մանրամասներն՝ այստեղ

Նմանատիպ նյութեր