211652_close_icon
views-count2248 դիտում article-date 18:40 28-11-2021

«Տարվա լավագույն մարզիկ» մրցույթը մեկնարկում է

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն անցկացնում է ՀՀ «Տարվա 10 լավագույն մարզիկներ» 2021 թվականի մրցույթը:

Այս մասին հայտնում է ԿԳՄՍ-ն: Հաղթողները որոշվելու են նախարարության կողմից հավատարմագրված մարզական լրագրողների և մարզաձևերի գլխավորմարզիչների քվեարկության արդյունքների համադրմամբ: Մրցույթի կազմակերպման ևանցկացման աշխատանքները համակարգում է Հայաստանի Հանրապետության կրթության,գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը:

Մին դեկտեմբերի 10-ը ԿԳՄՍ-ն կհրապարակի Օլիմպիական մարզաձեւերից, ինչպես նաեւսամբոյում եւ շախմատում բարձր ցուցանիշներ արձանագրած եւ ամենաբարձր միավորներունեցող 20 մարզիկների անվանացանկը:

Ֆեդերացիաները մրցութային անվանացանկում ներառելու նպատակով հանձնաժողովին եններկայացնելու 1-3 մարզիկի թեկնածություն, ինչպես նաեւ 1 մարզիկի թեկնածություն«Հանդիսատեսի համակրանք» անվանակարգի համար, որը կորոշվելու է SMS քվեարկության միջոցով:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանի «Տարվա լավագույն մարզիկ» մրցանակաբաշխության պաշտոնական արարողությունն այս տարի կկայանա Գյումրիում:

Նմանատիպ նյութեր