211652_close_icon
views-count1605 դիտում article-date 15:56 30-11-2016

Դեկտեմբերի 1-ից մեկնարկում է «Ամանորյա լավագույն ձևավորում» ամենամյա մրցույթը

Երևանի քաղաքապետարանը, Ամանորի տոներին ընդառաջ, հայտարարում է «Ամանորյա լավագույն ձևավորում» ամենամյա մրցույթի մեկնարկը: Մրցույթին կարող են մասնակցել Երևան քաղաքի բոլոր վարչական շրջանների առևտրային կազմակերպությունները, ձեռնարկությունները, հասարակական կազմակերպությունները և անհատ քաղաքացիներ: Մրցույթը կանցկացվի հիմնական 3 անվանակարգերում` 1. Լավագույն տոնական ձևավորված կազմակերպություն 2. Լավագույն տոնական ձևավորված պատշգամբ 3. Լավագույն տոնական ձևավորված վարչական շրջան: Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ս.թ. դեկտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 25-ը ներառյալ տոնական ձևավորումների լուսանկարները (jpg ձևաչափով) ուղարկել iyerevan.am կայքին՝ հստակ նշելով կազմակերպության կամ ձեռնարկության անվանումը, ինչպես նաև կոնտակտային անձի անունն ու հեռախոսահամարը՝ հետադարձ կապ ապահովելու համար: Մրցույթի շրջանակում առանձնակի կկարևորվեն յուրօրինակ և համաչափ ձևավորված աշխատանքները: Ցանկալի է, որ ձևավորումներում օգտագործվեն կարմիր, ոսկեգույն և սպիտակ գույները: «Ամանորյա լավագույն ձևավորում» մրցույթի արդյունքների ամփոփումն ու մրցանակաբաշխությունը կկայանա 2017 թվականի հունվար ամսին:

Նմանատիպ նյութեր