211652_close_icon
views-count1753 դիտում article-date 10:12 27-11-2021

Տաթև-Աղվանի-Կապան ճանապարհահատվածը դժվարանցանելի է. երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքում և Ախուրյան, Լանջիկ գյուղերում մառախուղ է։

Սյունիքի մարզի Տաթև-Աղվանի-Կապան ճանապարհահատվածը (Վերին Խոտանան գյուղի հատվածը) դժվարանցանելի է բեռնատարների համար։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Նմանատիպ նյութեր