211652_close_icon
views-count2668 դիտում article-date 15:54 26-11-2021

«Ոչ մի խոսքից չեմ հրաժարվում․ թող իրավաբանները վիճեն, ես էլ հաճույքով կնայեմ»․ Վազգեն Մանուկյանը՝ դատավորին. aravot.am

aravot.am-ը գրում է. Այսօր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանի գործով դատական նիստն էր, որի ընթացքում մեղադրող-դատախազ Ստեփանյանն ընթերցեց մեղադրական եզրակացությունը։ Նա մեջբերեց 2020թ․-ի դեկտեմբերին եւ փետրվարին «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանի երկու ելույթներն ամբողջությամբ։ Հիշեցնենք, որ այդ ելույթներից մեկում Վազգեն Մանուկյանն, ի թիվս այլ կոչերի, ասել էր․ «Ցանկացած պահ, դա կլինի այսօր, դա կարող է լինել մեկ շաբաթ հետո, կարող է լինել 10 օր հետո, պետք է պատրաստ լինել կայծակնային արագությամբ ապստամբելով վերցնել իշխանությունը»:

Դատախազն ընթերցեց նաեւ «պլան Բ»-ի մասին Վազգեն Մանուկյանի խոսքերը։

Ըստ մեղադրական եզրակացության՝ Վազգեն Մանուկյանը, հանրության առաջ կատարելով պատգամավորների, բարձրաստիճան ոստիկանների տեղաշարժը սահմանափակելու, բանակին ուղղված ընդվզելու հայտարարություններ՝ կատարել է իշխանությունը զավթելու, սահմանադրական կարգը բռնի տապալելու, բռնություն գործադրելու  հրապարակային կոչեր։

Մեղադրական եզրակացության հրապարակումից հետո՝ դատավոր Վահե Միսակյանը մեղադրյալ Վազգեն Մանուկյանից հետաքրքրվեց, թե ինչ դիրքորոշում ունի մեղադրանքի առնչությամբ։

Մանրամասներն՝ այստեղ
 

Նմանատիպ նյութեր