211652_close_icon
views-count4073 դիտում article-date 15:22 26-11-2021

ՍԴ-ն բավարարեց Հրայր Թովմասյանի միջնորդությունը. Ավանեսյանի հրամանի քննությունը հետաձգվեց

Sputnik Արմենիան գրում է. Սահմանադրական դատարանում պատվաստման և թեստավորման վերաբերյալ ՀՀ առողջապահության նախարարի հրամանի շուրջ ընթացող նիստին դատավոր Հրայր Թովմասյանը միջնորդեց կառավարությունից պահանջել 5-օրյա ժամկետում իրենց տրամադրել պարտադիր պատվաստման կամ թեստավորման` առողջապահության նախարարի հրամանով նախատեսված սուբյեկտների աշխատավարձի վերաբերյալ տեղեկություններ։

Կողմերը չառարկեցին, ՍԴ-ն բավարարեց Հրայր Թովմասյանի միջնորդությունը։

Ինձ առավելապես հետաքրքրում է այս սուբյեկտների մեջ նվազագույն աշխատավարձ ստացող անձանց թվաքանակը»,- նշեց Թովմասյանը։

ՍԴ-ի աշխատակարգային որոշումների համաձայն՝ դատարանը պահանջելու է ՍԴ-ին ներկայացնել շուկայում գործող թեստավորման նվազագույն և առավելագույն գները։ Բացի այդ, դատարանին պետք է ներկայացվի նաև վիճակագրություն՝ կապված պատվաստված անձանց վարակելիության վերաբերյալ տեղեկությունների հետ։
ՍԴ մեկ այլ դատավոր` Արևիկ Պետրոսյանն էլ միջնորդեց, որպեսզի 5-օրյա ժամկետում կառավարությունն իրենց տրամադրի առողջապահության նախարարի 2021 թվականի օգոստոսի 4-ի հրամանով նախատեսված 14 օրը մեկ հետազոտության և պատվաստման հետ կապված պահանջները չկատարելու համար պատասխանատվության ենթարկելու, այդ պահանջի չկատարման արդյունքում աշխատանքից ազատման վերաբերյալ ամբողջական տեղեկություններ։

Մսանրամասներն՝ այստեղ

Նմանատիպ նյութեր