6274 դիտում
20:29 01-02-2014
Դատարանը բավարարեց դատապարտյալի միջնորդությունը
Այսօր` փետրվարի 1-ին, ժամը 14:00-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Մարալիկի նստավայրում կայացավ ՀՀ Արդարադատության նախարարության Արթիկ ՔԿՀ-ի դատապարտյալ Արտակ Հակոբյանի դատական նիստը:
Դատապարտյալը բազմիցս դիմել է ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին, ՔԿ վարչության պետ Հայկ Հարությունյանին, որպեսզի թույլատրեն իրեն «Արթիկ» ՔԿՀ-ում հանդիպում ունենա ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ: Սակայն ՔԿ վարչության հանրային կապերի պետ, կապիտան Գոռ Ղլեչյանը որոշում էր ուղարկել դատապարտյալ Ա. Հակոբյանին, որում մասնավորապես նշել էր, որ դատապարտյալ Ա. Հակոբյանի հանդիպումը ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ, առայժմ նպատակահարմար չէ: Ա. Հակոբյանը բողոքարկել էր որոշումը և հունվարի 23-ին, «Արթիկ» ՔԿՀ-ում դատական նիստ էր նշանակվել դատավոր Աշոտ Մանուկյանի նախագահությամբ: Սակայն ՔԿ վարչության հանրային կապերի բաժնի պետ Գ. Ղլեչյանի նիստից բացկայության պատճառով դատավոր Ա. Մանուկյանը հետաձգեց դատական նիստը` այն տեղափոխելով փետրվարի 1-ին:
Այսօր` դատական նիստի ժամանակ ելույթ ունեցավ Գ. Ղլեչյանը որը հայտարարեց, որ նա չի մերժել դատապարտյալին որ նա հանդիպի զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ, ուղղակի տվյալ պահին նպատակահարմար չի գտել այդ հանդիպման կայացումը:
Դատավորը վերադառնալով խորհրդակցական սենյակից որոշեց բավարարել Ա. Հակոբյանի դիմումը և թույլատրել նրան հանդիպելու զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ:
Լուսանկարները և տեսանյութը` Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 24+
24+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
721 դիտում
13:43 23-11-2024
Երկրաշարժ է գրանցվել. էպիկենտրոնը՝ Գորիս քաղաքից 42 կմ հյուսիս-արևելք
610 դիտում
12:36 23-11-2024
Այս տարվա հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779,151
814 դիտում
12:24 23-11-2024
Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը որոշել սափրել մորուքը․ որոշեցի՝ ավագ դստերս ծննդյան օրն եմ դա անելու. Aravot.am