211652_close_icon
views-count529 դիտում article-date 11:18 26-04-2024

Ժամը 10-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան. ոստիկանություն

Ապրիլի 26-ի ժամը 10-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան:

Հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։

Ոստիկանությունը շարունակում է պատշաճ կերպով իրականացնել հասարակական կարգի պահպանման և անվտանգության ապահովման իր գործառույթները:
 
Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտից մեկնարկել էին քաղաքացիների անհնազանդության ակցիաները, մայրաքաղաքում փողոցներ են փակվել։

Քաղաքացիները բեռնատարներով փակել էին Ազատության պողոտան՝ հաջակցություն տավուշցիների։

Բացի այդ, իրազեկման ինքնաբուխ ակցիա է իրականացվել նաև Դավթաշենում։ Ակցիայի մասնակիցները պաստառներով դուրս են եկել փողոց ու մոտ 15 րոպե փակ պահել այն։

Նմանատիպ նյութեր