211652_close_icon
views-count1799 դիտում article-date 11:19 10-07-2021

Արմեն Սարգսյանը որպես վկա ՍԴ չի հրավիրվի. Հրայր Թովմասյանի միջնորդությունը մերժվեց. News.am

Սահմանադրական դատարանը հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների վիճարկման գործի քննության ընթացքում այսօր` հուլիսի 10-ին, մերժեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին որպես վկա դատարան հրավիրելու Հրայր Թովմասյանի երեկ արված միջնորդությունը, հայտնում է News.am-ը։

Միջնորդությունը մերժվեց՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքի 52 հոդվածով ամրագրվում է դատավարության կողմի որպես վկա հանդես գալու դատավարական ընթացակարգը,  մինչդեռ ՀՀ նախագահը սույն գործով դատավարական կարգավիճակ չունի:

 

Երեկ ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը հայտարարել էր, որ Հանրապետության նախագահը պետք է պարզաբանի, թե ինչ պարագայում, ինչ պայմաններում է որոշել ընտրությունները նշանակել հունիսի 20-ին՝ մի օր, որի մասին նախապես հայտարարել էր վարչապետը: Այս միջնորդությանը դեմ էր արտահայտվել դատավոր Վահե Գրիգորյանը:

Նմանատիպ նյութեր