211652_close_icon
views-count8788 դիտում article-date 14:44 26-11-2021

Կորոնավիրուսային լարված վիճակ Գյումրիում․ ճանաչված ատամնաբույժ, բանկի կառավարիչ են մահացել. aravot.am

Գյումրի բժշկական կենտրոնի փոխտնօրեն, կորոնավիրուսային բաժանմունքի պատասխանատու Արմեն Խաչատրյանն Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ իրենք դարձյալ գերծանրաբեռնված ռեժիմով են աշխատում։

Հիվանդանոցի կորոնավիրուսային բաժանմունքը, ըստ Արմեն Խաչատրյանի, այս պահին 100-120 տոկոս ծանրաբեռնվածությամբ է աշխատում․ պացիենետները հանրապետության բոլոր մարզերից են։ «Առավոտյան 79 հիվանդ ունեինք, 10 հոգու դուրս գրեցինք, նույն քանակի նոր հիվանդներ ենք ընդունել։ 15 հիվանդ ծայրահեղ ծանր են։ Գյումրու ինֆեկցիոնի կորոնավիրուսային բաժանմունքը հավանաբար կփակվի, տրիաժ կենտրոնից այնտեղ հիվանդներ չեն ուղարկվում»,-ասաց Արմեն Խաչատրյանը։ Կարդացեք նաև

Մանրամասներն՝ այստեղ
 

Նմանատիպ նյութեր